Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխելու ենք ՀՀ զինանշանը եւ պետական օրհներգը՝ մեկնարկելով ՀՀ ընդհանուր իմիջի փոփոխության գործընթացը». «Արդար Հայաստանը» ներկայացրեց իրենց խոստումները

Մայիս 31,2021 17:45

«Արդար Հայաստան» կուսակցությունն այսօր ներկայացրեց իրենց ընտրացուցակի առաջին 30 ներկայացուցիչներին:

Կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ներկայացրեց կարգախոսը՝ «վեր կաց, Հայաստան»: Նա ասաց, որ մեզ ծնկի են բերել ու պետք է վեր կենալ, սրանով է պայմանավորված կարգախոսը:

Նորիկյանը ներկայացրեց իրենց նախընտրական ծրագրից 21 կետ, որոնք պատրաստվում են իրականացնել՝ հաջողության հասնելու դեպքում:

Մասնավորապես, նա ասաց, որ պատրաստվում են անցում կատարել կիսանախագահական համակարգի, ինչ-որ պահից դադարեցնելու են ՀՀ բոլոր դատավորների գործունեությունը: Այսպես ասած, քանդելու են ու զրոյից հավաքեն՝ անաչառ դատական համակարգ ձեւավորելու համար: Արդյունքում ոմանք հրաժեշտ կտան դատավորի աշխատանքին, լավերը կմնան:

Կուսակցությունը խոստանում է վերացնել պատգամավորական անձեռնմխելիությունը, հայտարարել սպիտակ համաներում ու թույլ տալ, որ ովքեր արյան հետ կապ չունեն, վերադարձնեն պետությունից յուրացված գումարները, իսկ ովքեր արյան հետ խնդիր ունեն, խնդիր կունենան ՀՀ իրավական համակարգի հետ:

Չծառայած որեւէ մեկը չի կարողանալու զբաղեցնել ոչ միայն երկրի ղեկավարի, այլ առհասարակ պատասխանատու պաշտոն:

Խոստանում են 5 տարվա ընթացքում ստեղծել ռազմական համալսարան, ոտքի կանգնեցնել բանակը ու դարձնել հետխորհրդային երկրներից ամենաժամանակակիցը՝ ռազմական տեխնիկայով ու մարտունակությամբ: Հասնելու են նրան, որ 18 տարեկանների փոխարեն առաջնագիծ գնան պրոֆեսիոնալ պայմանագրայինները:

Սպաների բնակարանային պայմանները նույնպես խոստանում են բարելավել, ասացին՝ գումարի տեղը գիտենք: Կուսակցությունը խոստանում է միջին խավ ձեւավորել, բարձրացել նվազագույն աշխատավարձը:

Ուշագրավ է, որ «Արդար Հայաստանը», ի թիվս այս խոստումների, հարկ է համարում եւս մի միջամտություն անել. «Փոխելու ենք ՀՀ զինանշանը եւ պետական օրհներգը՝ մեկնարկելով ՀՀ ընդհանուր իմիջի փոփոխության գործընթացը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31