Լրահոս
Օրվա լրահոսը

23 մլն 641,4 հազ դրամ արժեքով պատվաստանյութեր խոտանվել են կամ մնացել են թշնամու վերահսկողության տակ անցած շրջանների անասնաբուժական սպասարկման կայաններում. Արցախի Ազգային ժողովում շարունակվում են պետբյուջեի կատարողականների քննարկումները

Մայիս 31,2021 17:34

Մայիսի 31-ին հրավիրվել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Նիստին մասնակցում էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Ներկայացվել են էկոնոմիկայի և գյուղատնտեսության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի, հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Արցախի ներդրումային և գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների 2020 թվականի բյուջեների կատարողականները:

Հաշվետու ժամանակահատվածում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությանը պետական բյուջեից հատկացվել է 8 մլրդ 327 մլն 546,7 հազ դրամ: Գյուղոլորտի հատկացումների կատարողականը կազմել է 87,4 տոկոս: Մի շարք ծրագրեր չեղարկվել կամ մասնակիորեն են իրականացվել՝ պատերազմով ու համավարակով պայմանավորված: Այսպես ՝ պատերազմական գործողությունների հետևանքով 23 մլն 641,4 հազ դրամ ընդհանուր արժեքով պատվաստանյութեր խոտանվել են կամ մնացել են թշնամու վերահսկողության տակ անցած շրջանների անասնաբուժական սպասարկման կայաններում:

Այգեգործության զարգացման նպատակով նախատեսվում էր հատկացնել 80մլն դրամ, կատարողականը կազմել է 21 մլն 723,9 հազ:

Պատերազմի պատճառով ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացվել են ոչ լրիվությամբ, իսկ 2020 թ. հիմնադրված այգիները լրիվությամբ մնացել են թշնամու վերահսկողության տակ:

Պլանի ճշգրտման արդյունքում որոշ ծրագրերի էլ լրացուցիչ միջոցներ են ուղղորդվել: Այսպես՝ «Աջակցություն գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին» ծրագրի իրականացման համար նախատեսված էր 1 մլրդ 5 մլն դրամ, սակայն աշնանացան սերմերի արժեքի փոխհատուցման և երաշտից տուժած հողօգտագործողներին աջակցության նպատակով կատարվել է հաստատված պլանի ճշգրտում, որի արդյունքում ծրագրի կատարմանը հատկացվել է 1 մլրդ 776 մլն 193,8 հազ դրամ:

Քաղաքաշինության նախարարության 2020 թվականի հատկացումները նախատեսված էր 17 մլրդ 423 մլն դրամի չափով, որը դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 24 մլրդ 296,մլն 668 հազ. դրամ/ լրացուցիչ նախատեսվել է 6մլրդ 876 մլն 668 հազ դրամ/:

Ընդհանուր առմամբ 2020թ. ԱՀ պետբյուջեի հաշվին կապիտալ ներդրումների պատվերը կազմել է 26 մլրդ 876 մլն 607 հազ դրամ գումար, կատարողականը կազմել է 99,9 տոկոս:

ԱՀ տարածքային կառավարման և արտադրական ենթակառուցվածքների նախարարության բյուջեն փոփոխության է ենթարկվել՝ կապված էլեկտրաէներգիայի ու օգտագործված գազի գումարի փոխհատուցման ծավալների փոփոխությամբ: Այսպես՝ տարեսկզբին բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցման հաստատված նախահաշիվը 2 մլրդ 800 մլն դրամի չափով էր, ճշտված հատկացումները կազմել են 4 մլրդ 300 մլն դրամ, կատարողականը՝ 92,2 տոկոս:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության իրականացման համար տարեսկզբին հաստատված նախահաշիվը 182 մլն 251,3 հազ. դրամ էր, որից ֆինանասավորվել է 137մլն 410,332 հազ. դրամ կամ 75 տոկոսը:
2020 թվականին ընդերքօգտագործման դիմաց պետբյուջե է մուտքագրվել 47 մլն 771,820 հազ. դրամ:

ԱՀ անշարժ գույքի կադաստրի և պետական գույքի կառավարման ոլորտում պետական բյուջեի միջոցների հաշվին պլանով նախատեսված էր 445 մլն 951,4 հազ դրամ, կատարողականը կազմել է 300 մլն 364,1 հազ դրամ՝ 67,4 տոկոսը: Անշարժ գույքի կադաստրի ոլորտում պետբյուջեի միջոցների հաշվին պլանով նախատեսված 134 մլն 770 հազ դրամի աշխատանքների փոխարեն իրականացվել է 61 մլն 455 հազ դրամի աշխատանքներ, որի կատարողականը կազմել է 45,6 տոկոս, իսկ պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսված 43 մլն աշխատանքների փոխարեն՝ 4 մլն 791 հազ դրամի աշխատանքներ, կատարողականը՝ 13,7տոկոս:

2020թ. ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի բյուջեի տարեկան ֆինանսավորումն իրականացվել է 84,4 տոկոսով, որը կազմել է 171,8 մլն դրամ:

Արցախի ներդրումային հիմնադրամին ԱՀ 2020թ. պետական բյուջեի միջոցների տրամադրած 4 մլրդ 150 մլն դրամ գումարը ուղղվել է հետևյալ ծրագրերի իրականացմանը.

• ՓՄՁ սուբյեկտների պետական աջակցության ապահովում՝ 266,6 մլն դրամ

• ԱՀ քաղաքացիներին բանկերի /վարկային կազմակերպությունների/ կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում՝ 1մլրդ 350 մլն դրամ,

• հիփոթեքային վարկերի կանխավճարների համար նպատակային փոխառությունների տրամադրում՝ 45,2 մլն դրամ,

• հիփոթեքային վարկերի կանխավճարների և բնակելի տների կառուցման համար նպատակային դրամաշնորհների տրամադրում՝ 74,9 մլն դրամ,

• վերջին բնակելի տարածքի գրավադրմամբ փոխառության տրամադրում՝ 52,3 մլն դրամ,

• ԱՀ շրջաններում բնակարանների /առանձնատների/ կառուցման, վերանորոգման և ձեռքբերման համար փոխառությունների տրամադրում՝ 828,24 մլն դրամ,

• իրացնելու նպատակով բնակարանների և բնակելի տների կառուցման նպատակով ծախսվել է 672,0 մլն դրամ և ձեռք են բերվել 503.0 մլն դրամի նորակառույց բնակարաններ,

• գրավադրված և հարկադիր էլեկտրոնային աճուրդի հանված բնակելի անշարժ գույքի ձեռքբերում՝ 357,76 մլն դրամ:

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը ԱՀ պետբյուջեից ֆինանսավորվել է 3 ծրագրի իրականացման շրջանակներում:

«Աջակցություն ԳԳԱՀ-ին» ծրագիրը ըստ պլանի կազմել է 2 մլրդ 403մլն 274,2 հազ դրամ, որն իրականացվել է 73,9 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 776մլն 193հազ դրամ:

Ազնվացեղ ԽԵԿ արժեքի մասնակի սուբսիդավորման և բուսաբուծության համալիր զարգացման ծրագրերը ֆինանսավորվել են 100 տոկոսով՝ համապատասխանաբար՝ 169 մլն 135,4 հազ դրամ և 1 մլրդ 252 մլն 432,5 հազ դրամ: Իր սեփական միջոցների, առևտրային բանկերից ստացված վարկերի և պետական բյուջեից ֆինանսավորված գումարների հաշվին Հիմնադրամը 2020թ.-ին իրականացրել է 9մլն 188,489 հազ դրամի աջակցություն:

Ոլորտների պատասխանատուները բյուջեների կատարողականները ներկայացնելուց հետո պատասխանել են պատգամավորական հարցադրումներին:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31