Վաղվանից՝ հունիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները։ Ի դեպ, 47 երթուղու ուղեգիծը երկարացվել է Ա.Բաբաջանյան փողոցից մինչև Եռաբլուր։
Հիշեցնենք, որ այս դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում է Երևանի 4 երթուղի (հ.հ.26, 38, 99, 74)։
Երթուղիների սպասարկումը կիրականացվի 12 և 7 միավոր շարժակազմով, ժամը 7:30-23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.
հ.47 երթուղի՝ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ – ՀԱԹ -ԵՌԱԲԼՈՒՐ
Նուբարաշեն (սկզբնականգառ) – Նուբարաշենի 11-րդ, 9-րդ, 6 -րդ փողոցներ – Նուբարաշենի խճուղի – Խաղաղ Դոնի – Տիտոգրադյան – Այվազովսկու – Էրեբունու – Մուրացանի – Ռոստովյան – Արցախի փ-ներ – Տիգրան Մեծի պող. -Քրիստափորի փ. – Արշակունյաց – Բագրատունյաց պողոտաներ – Սեբաստիայի – Րաֆֆու – Զոր. Անդրանիկի – Ա.Բաբաջանյան – Շահումյան 4-րդ փողոցներ. – Եռաբլուր (վերջնականգառ),
Կարդացեք նաև
հ.24 երթուղի՝ ՆՈՐԱԳՅՈՒՂ – ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ
Նորագյուղ (սկզբնականգառ) – Էջմիածնի հին խճ. – Ծով. Իսակովի պող. – «Հաղթանակ» կամուրջ – Մաշտոցի – Մարշալ Բաղրամյան պողոտաներ – Կասյան փ. – Կոմիտասի պող.- Շիրվանզադեի – Մամիկոնյանց – Գրիբոյեդովի – Արղության – Մալխասյանց փողոցներ – Երևանի պետական հումանիտար քոլեջ (վերջնականգառ):
Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, ապա վարորդն սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։
Երևանի քաղաքապետարան