«5165» շարժման հիմնադիր անդամ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Արտգործնախարար Արա Այվազյանի հրաժեշտի խոսքի առանցքն այն միտքն է, որ չի կարող ի պաշտոնե կատարել քայլեր, որոնք կխաթարեն հայոց անկախ պետականությունը: Ըստ էության, Արա Այվազյանը տեղեկացնում է առաջիկայում սպասվելիք գործընթացի մասին, որը սպառնում է Հայաստանին զրկել միջազգային սուբյեկտայնությունից:
Երկու բան կարող ենք ենթադրել.
1/ Հայոց անկախ պետականությանն ու ազգային շահերին հակասող գործարքը կստորագրվի մինչև ընտրությունները, այլապես արտգործնախարարը հրաժարական չէր տա:
Կարդացեք նաև
2/ Գուցե մինչև ընտրությունները չստորագրվի գործարքը, սակայն այս պահին ստիպողաբար այդ գործարքի մշակմանը մասնակից են դարձնում ՀՀ արտգործնախարարությանը, կառույցի, որը ինստիտուցիոնալ առումով է ներկայացնում է ՀՀ պետական շահերը (անկախ տարբեր նախարարների վերաբերյալ մեր մոտեցումներից):
Եթե գործարքի ստորագրումը Նիկոլ Փաշինյանի լոբբինգն է, ուրեմն Արա Այվազյանը պարտավոր է դրա էության մասին հանրությանը ներկայացնել մանրամասն տեղեկատվություն՝ վտանգավոր զարգացումները կանխելու համար:
Եթե անգամ հասել ենք մի փուլի, որ տվյալ կործանարար գործարքի ստորագրումը կախված չէ, կամ քիչ է կախված երկրի ղեկավարի ով լինելուց, ապա, գլխներիս ճարը գտնելու համար, կրկին խնդրում և պահանջում եմ Արա Այվազյանից հաղորդել դրա էության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ: