«Եթե Արցախի հարցով նա փորձեց եւ մասամբ ստացվեց հասարակության մի մասին համոզել, որ Լեւոնը, Ռոբերտը, Սերժը միասին ծախել էին Արցախը, ինքը երեք տարի հետո եկավ տեսավ, ապա Սյունիքի ու Գեղարքունիքի, Վայոց Ձորի հարցով գործարքը չի կարող գցել նախկինների ջեբը: Դրա համար է փրփուրը բերանին փորձում ցանկացած անբարոյականություն դուրս տալ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Լոռու մարզում արած հայտարարություններին:
Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի հրապարակային բանավեճի հրավերին, Արմեն Աշոտյանը մասնավորապես ասաց. «Տղամարդկությունից էր խոսում: Հոգեբանության մեջ փաստ է, որ եթե մեկը մի բանից շատ է խոսում, նշանակում է՝ դրանից չունի»: Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ ինքը մեկ անգամ արդեն պատրաստակամություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի հետ Արցախի հարցով բանավիճելու, ինչին նա չի արձագանքել. «Հիմա էլ եթե էդքան դուխ ունես, եթե մի փոքր տղամարդություն մնացել է քո մեջ, իմ առաջարկը բաց է: Ի՞նչ նախագահների հետ բանավեճ, ո՞վ է այդ թափթփուկը: Ես համաձայնում եմ, որովհետեւ դատական բժիշկ եմ, սովոր եմ այս դեպքում քաղաքական դիակի հետ գործ ունենալ»:
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյանը նաեւ հավելեց, որ գործող իշխանությունը որեւէ լումա չի ունեցել եւ չի ունենալու ռազմագերիների հարցում, դրանով զբաղվում են բոլորովին այլ մարդիկ եւ կառույցներ. «Ինքը հպարտ է, որ 5 հազար հարսանիքի փոխարեն Հայաստանում 5 հազար թաղում է տեղի ունեցել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ