Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մինասյանը վստահեցրեց՝ Սյունիքի սահմաններին թշնամին առաջ է եկել բոլոր տեղերում. միայն Իշխանասարը չէ

Մայիս 31,2021 15:34

«Այսօրվա պետական չինովնիկները, որոնք գոյություն ունեն՝ որպես, օրինակ՝ մարզպետներ, ստում են, որպեսզի ժողովուրդն իրազեկ չլինի՝ ինչ է կատարվում սահմանին»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, ռազմական գործիչ Աշոտ Մինասյանը:

Նա գովասանքով նշեց՝ փառք Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին, որ կարողանում են ժողովրդի և Սիսիանի կամավորների հետ բարձրանալ սահմաններ, իրազեկել: Այս օրերին ՀՀ սահմաններում կատարվողը և այն հայտարարությունները, թե վերջին օրերին համեմատաբար իրավիճակը հանգիստ է, Աշոտ Մինասյանը համարեց հերթական մանիպուլյացիան երկրի այսօրվա ղեկավարության կողմից: Նա շարունակեց. «Դավադիր պայմանավորվածություններ են ձեռք բերել, որոնք կատարվել են մինչև ժողովրդին իրազեկ դարձնելը»:

Աշոտ Մինասյանը ահազանգեց՝ Սյունիքի սահմաններում թշնամին առաջ է եկել բոլոր տեղերում ու մանրամասնեց. «Եթե սկսում ենք նայել, Լաչինի գծից գալ Իշխանասարով, անցնել դեպի Սոթք, բոլոր տեղերում՝ ոչ միայն Իշխանասարի վրա են առաջ եկել: Առաջ են եկել բոլոր տեղերում: Խոզնավարի և Խնածախի տղաները որքան կարողացել, հետ են շպրտել: Բայց ժողովրդին չի հատկացվում զենք ու զինամթերք, որ ինքնապաշտպանվեն: Կարծում եմ՝ հատուկ է ավում»:

Աշոտ Մինասյանը վստահ է՝ Սյունիքի համայնքների ղեկավարներն ունակ են՝ ինչքան հնարավոր է պահել իրենց սահմանները, ժողովրդին կոչ անել: Նա վստահ է՝ այդ կոչով ժողովուրդը դուրս կգա պաշտպանելու իր սահմանները. «Սյունիքի համայնքապետերն այնպիսին են, որ ոչ միային ինքնակազմակերպող են, այլև իրենց տեսակով լիդեր տղաներ են: Սակայն չտալով այդ հնարավորությունը՝ տանում են այն փուլի, որ թշնամին ավելի խորանա, մոտենա, մերոնք զգան իրենց նսեմացված վիճակում: Երկրիս տկարամիտ իշխանությունները, բանակի տկարամիտ հրամանատարները, որի գլխին կանգնած է Վաղարշակ Հարությունյանը, թույլ չտալով զինվել հասարակությանը, անում են ամեն ինչ, որ ժողովուրդը հայտնվի նսեմացված, կախյալ վիճակում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31