Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված լուսաղբյուրցիներ Մյասնիկ Սիմոնյանի, Արա Մադոյանի և Մանուկ Ավագյանի հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողությունը:
Ներկա էին Լոռու փոխմարզպետ Քաջայր Նիկողոսյանը, զինվորական այրեր, Սպիտակի Սբ. Հարություն եղեկեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը, համայնքի ղեկավար Արամայիս Հակոբյանը, համայնքների ղեկավարներ, բնակիչներ:
Ներկաները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված հերոսների հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին խաչքարին։
Լոռու մարզպետարան