Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի 4-րդ օրը ես գիտեի, որ բազմաթիվ զոհեր կան եւ մարմինները պահվում են «Սպայկայի» սառնարանում». Արմեն Աշոտյան

Մայիս 31,2021 15:21

«Պատերազմի չորրորդ օրը ես գիտեի, որ բազմաթիվ զոհեր կան եւ մարմինները պահվում են «Սպայկայի» սառնարանում: Դա հայտնի փաստ է: 4-5-րդ օրը ես իմացա, որ մարմինները պահվում են սառնարաններում: Ավելին ասեմ, COVID-ից մահացածների համար կար առանձին դիահերձարան, որը գտնվում էր Աբովյանում, ես գնացի համավարակից մահացած իմ հարազատի դիակը վերցնելու եւ իմացա, որ ամբողջ դիահերձարանը լցված է նաեւ զինվորների աճյուններով: Դա պատերազմից ընդամենը մեկ շաբաթ անց էր»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով անհայտ կորած զինծառայողների ծնողների բողոքին: Անհայտ կորածների հարազատները թվային անճշտություններ են հայտնաբերել. «Նոյեմբերի 23-ին Արցախի դիահերձարանում եղել է 21 մարմին, բայց անհայտ տեղից ի հայտ է եկել 200 մարմին»,- հայտարարել է անհայտ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը՝ պարզաբանում պահանջելով:

Այս պայմաններում, ըստ Արմեն Աշոտյանի, Նիկոլ Փաշինյանն անցել է քարոզարշավի:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկ արած այն հայտարարությանը, թե «ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է»: «Ես չգիտեմ՝ ի՞նչ պետք է լինի մեր երկրում, որ այս ցավը չեզոքացնենք: Ես գիտեմ, որ այս ցավը հնարավոր կլինի բուժել, եթե Նիկոլ Փաշինյանին քաղաքականապես ոչնչացնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ Փաշինյանի վերջին օրերի ագրեսիվ պահվածքը վկայում է, որ նա վա-բանկ է խաղում, որ Ալիեւից ստացել է երաշխիքներ, որ սահմանի նոր խնդիրներ չեն լինելու՝ մինչեւ ընտրարշավի ավարտը: Արմեն Աշոտյանի պնդմամբ, համանման երաշխիք Նիկոլ Փաշինյանն Ալիեւից ստացել էր նաեւ 2018-ի դեկտեմբերի ընտրություններին ընդառաջ:

Արմեն Աշոտյանը նաեւ կարծում է, որ Նիկոլն ինչ-որ բան արդեն ստորագրել է, քանի որ թողած երկրի խնդիրները, զոհվածների ու գերեվարվածների հարցերը, մարզերում «հայալեզու, բայց թուրքական քարոզչություն է իրականացնում, վկայում է այն մասին, որ իր թիկունքն ամուր է, իսկ իր թիկունքին վաղուց Ադրբեջանի ժողովուրդն է, ոչ թե հայ ժողովուրդը»:

Արմեն Աշոտյանը զարմանում է, որ որոշ մարդիկ դեռ հավատում են Նիկոլ Փաշինյանին. «Ես չգիտեմ, մենք երբեւէ կկարողանա՞նք մաքրել այն խարանը, որ մեզ ղեկավարել է շնաբարո դուրսպրծուկը, թրքաբարո դուրսպրծուկը եւ այն խարանը, որ դեռ կան հազարավոր մարդիկ նրան դեռ հավատում են»:

Առավել կենցաղային օրինակի վրա բացատրելով այժմ կատարվողն, Արմեն Աշոտյանն ասաց, որ եթե հունիսի 21-ին պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է, ապա դա կնշանակի, որ մեզ բռնաբարողին կարգել ենք մեզ քավոր. պետք է թասիբ ունենանք ազգովին, որպեսզի այդ սցենարը չիրականանա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից. Սիսիանի հիվանդանոցում, որտեղ նա անցնում էր զինծառայությունը 44-օրյա պատերազմի ժամանակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31