Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թող տղամարդկություն ունենան եւ գան Փաշինյանի հետ բանավեճի»․ «Իմ քայլականների» խոսքով՝ ոմանք բանավեճից խուսափում են

Մայիս 31,2021 14:34

«Նիկոլ Փաշինյանը մարզային հանդիպումների ժամանակ ագրեսիվ քարոզարշավ է անում, արդեն ասում է, որ մրցակիցների ատամներն է կոտրելու։ Ինչո՞ւ թշնամու ատամները կոտրելուց չենք խոսում, ինչո՞ւ թշնամու հետ տղամարդլամիշ չենք կարողանում խաղալ»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ուղղված նման հարց հնչեց։

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց․ «Ձեր հարցը գնահատականներ է պարունակում։ Ագրեսիվության մթնոլորտից խոսելիս շեշտեմ, որ խոսքը փոխաբերական իմաստի մասին է։ Եթե ագրեսիվությունից ենք խոսում, մի քանի օր առաջ թեկնածուներից մեկն ասաց՝ փոշմանելու են, ում հետ գործ ունեն։ Բայց վարչապետի ասածը բացառապես փոխաբերությունների համատեքստում է պետք գնահատել։ Մենք ներսում թշնամիներ չունենք եւ չենք փնտրում։ Հարցը տվեք նրանց, ովքեր ներսում թշնամիներ են փնտրում։ Ի տարբերություն որոշ քաղաքական շրջանակների, մենք ամեն օր զբաղված ենք անվտանգային հարցերի համար լուծումներ փնտրելով»։

«Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ասաց, որ գործընթացը հնարավորինս քաղաքական բանավեճի դաշտում պետք է լինի եւ հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հրավիրել է ուղիղ եթերում բանավիճելու․ «Բայց մերժում են նրանք, ում ուղղված է եղել առաջարկը։ Լիահույս եմ, որ տղամարդկություն կգտնեն ու կգան, կնստեն հանրության առաջ ուղիղ եթերում բանավիճելու։ Ինչ վերաբերում է սահմանին, մենք ցանկություն ունենք խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու»։

«Իմ քայլից» Հայկ Կոնջորյանն էլ իր հերթին նշեց, որ իրենք, ի տարբերություն ոմանց, բարեւելու համար մարդ չեն ծեծում, շքամուտքերում մարդկանց բռնության չեն ենթարկում։

Լիլիթ Մակունցն էլ հավելեց՝ ընդդիմախոսներն ուժեղի կերպարով են ներկայանում, բայց հող են նախապատրաստում՝ բանավեճից խուսափելու համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31