Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խստորեն դատապարտում ենք ընտրարշավի մեկնարկային փուլում հանրությանն ընտրությունների ակնհայտորեն կեղծ արդյունքներին ընտելացնելու այս փորձը. «Ազատ Հայրենիք» դաշինք

Մայիս 31,2021 14:24

Պետական կառավարման ու ինքնակառավարման մարմիններին, իրավապահ և ընտրական համակարգերին հասցեագրված միանգամայն անընդունելի հրահանգ-ուղերձ է, իսկ հանրության համար պատերազմով ահաբեկելու հոգեբանական քարոզչական ահաբեկչություն է Վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի՝ մայիսի 29-ին արտասանած այն միտքը, թե իբր հայ հասարակության համար չի մեկնարկի խաղաղ զարգացման դարաշրջանը, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չստանա 60 տոկոս քվե:

2020թ.-ից շարունակվող ազգային ողբերգությունն ուղիղ հակառակն է ապացուցում. աղետն ու պետականության գահավեժ ընթացքը չեն դադարի, եթե հանրությունը թույլ տա, որ ներկա իշխանությունը վերարտադրվի:

Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի հանրության ընդամենը 26 տոկոսը չի պատկերացնում աղետի ահագնությունը և առայժմ շարունակում է վստահել ստախոսությանը:

Խստորեն դատապարտում ենք ընտրարշավի մեկնարկային փուլում հանրությանն ընտրությունների ակնհայտորեն կեղծ արդյունքներին ընտելացնելու այս փորձը։

Հաշվի առնելով անցյալում երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու տխրահռչակ ավանդույթը՝ կառավարությունից պահանջում ենք անհապաղ հրապարակել ներկա պահին Հայաստանում փաստացի ներկա և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը:

«Ազատ Հայրենիք» դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31