«Տեսանյութից հստակ է, որ երկու նախադասությունները տարբեր բաների են վերաբերում։ Հպարտությունը վերաբերում է նրան, որ մենք հպարտ ենք մեր զինվորներով»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետեւյալ խոսքերը՝ «ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է»։
Մակունցը նշեց․ «Ի դեպ, հիշեցնեմ, թե ինչ դաժան պատերազմի միջով ենք անցել։ Մեր զինվորների արածը հպարտության է արժանի։ Իսկ պարտության վերաբերյալ նախադասության կոնտեքստը այլ է, եւ քաղաքական շրջանակները փորձում են մանիպուլացնել, դա իրենց բնորոշ է վերջին երեք տարում եւ վերջին ամիսներին հատկապես»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ Փաշինյանի նշյալ հայտարարության առնչությամբ կարծիք հայտնեց, որ ԶԼՄ-ների դրած վերնագրերից արդեն իսկ պարզ էր նպատակը․ «Բայց երբ նյութը բացում ես, պարզ է, թե ասվածն ինչին է վերաբերում։ Եթե նախադասությունից մեկ ստորակետ անգամ հանես, միտքն այլ բան է ասում։ Հանրությունն էլ է սկսում գիտակցել, որ միայն վերնագրերով չի։ Տեսանյութը դիտելուց հետո մեծամասնության մոտ հակակրանք է առաջացել նման ԶԼՄ-ների հանդեպ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ