«Ունենք ճնշված, վիրավորված, միգուցե արհեստական շնչառության տակ գտնվող բանակ։ Քանի որ շատ լավ պատկերացնում եմ՝ ինչ է բանակը, գտնում եմ, որ ներսում կարգուկանոն հաստատելու և կազմակերպչական առումով բանակը վերականգնելու համար կպահանջվի մեկ տարի, պետք է հանել նրան պարտվողի սինդրոմից։
Բայց սպառազինության մեր ունեցած կորուստները վերականգնելու, բանակի մարտունակությունը և կարողությունն աճեցնելու տեսանկյունից, կարծում եմ, անհրաժեշտ կլինի երեք տարի։
Պայմանագրերը կարելի է կնքել 6 ամսվա ընթացքում, սակայն ժամանակատար լինելուց բացի, այս գործընթացը նաև շատ ծախսատար է։ Այդ պատճառով էլ նախատեսում եմ երեք տարի»։
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինք