Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրանիկ Քոչարյանը Հայաստանի գլխավոր էլեկտրիկն է, սաղին տոկի կուտա»․ Ամասիայի բնակիչը՝ իշխանությունների, նաև «Էրատո» ջոկատի մասին

Մայիս 31,2021 12:43

Ամասիայի տարեց բնակիչներից մեկը, որը նախկինում եղել է հանրախանութի տնօրենը (թեև անուն-ազգանուն չուզեց հրապարակել, սակայն համաձայնեց տեսանկարահանվել) նեղված ՀՀ ներկայիս իշխանությունների կառավարումից՝ ասաց․ «30 տարի Ալիևներին վախեցնում էին, տեղն եկած տեղը խաբում էին, ասում էին, թե հայր Ալիևն ով է, որդին ով է, իսկ էս մեկը մենակ մտածեց՝ ելնեմ-գնամ, ստորագրեմ։ Ո՞ւմ հաշվին ստորագրես, իմ հաշվին ստորագրե՞ս, իմ երեխեքի հաշվին ստորագրե՞ս, ինչի՞ ստորագրեցիր։ Գայիր առաջին օրը, կանգնեիր, ասեիր, թող տաս-քսան անգամ էլ թքեին երեսիդ, ասեին՝ ինչի՞ ես տվել․․․ 25 հազարի զոհեցիր, 25 հազարին էլ ծախեցիր, կեսն էլ տվեցիր, կեսն էլ հերթով-հերթով կուտաս՝ գիշեր ու ցերեկ, ի՞նչ երկիր ես դարձրել»։

Մեր զրուցակիցը նեղվեց, որ ներկա իշխանությունները ոչնչից գաղափար չունեն։

«Մի հատ թող մտածեն, նոր խոսան, կխոսան, նոր կմտածեն։ Ես մի լավ ընկեր ունեի, Աստված իր գերեզմանը լուսավորե, կսեի՝ Վարուժ ջան, մեռնիմ կյանքիդ, մտածե, նոր խոսա, կխոսաս, հետո կմտածես, արդեն սխալ եղավ»։

Նա անդրադարձավ նաև «Էրատո ջոկատին», Ազգայի ժողովի իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահվածքին, ոստիկանության գործելակերպին։

«Ռուսաստան էի, պասպորտս ցույց կուտայի, չեստ կուտային, հիմի ստեղ պասպորտս ցույց կուտամ, միլիցեն դուբինկա ցույց կուտա»։

Ամասիայի բնակիչը նաև պնդեց, որ ներկա իշխանությունները նախկինում ոչինչ չէին տեսել, միանգամից սկսեցին տեսնել։

«Աննա, դու որտե՞ղ էիր տեսել դաչա, էն էլ կենտկոմի դաչա, էդ դաչան սարքել էր Քոչինյանը, էդ դաչան սարքել էր Ղալումյանը, Դարբինյանը, Դեմիրճյանը, հիմի գնացել էնտեղ, պառկել, ուտում- խմում ես»:

Մեր դիտարկմանը, թե Աննա Հակոբյանը «Էրատո» ջոկատը կազմեց ու գնաց պատերազմ, Ամասիայի բնակիչը հակադարձեց․ «Ճիշտ ես, զինվորի շորերը հագան, գնացին խոզի խորոված կերան Կոռնիձորում, էկան, էնտեղ էլ պառնո ընդունեցին ու պառկան քնան։ Տաս հատ էլ «Մերսեդես» մաշինա, իմպորտնի մաշինեքով իրենց կտանեին ու բերեին։

Դու տեսե՞լ ես մի զինվորի «Մերսեդես» մաշինա տանի ու բերե, էդպես բան հեչ եղե՞լ է։ Բուլդուզերով բերեցին, խփեցին անապատում, բժիշկը փրկեց, խփեցին, լավ որ իրենց չեն խփե՞լ, իրենց մոտ հեչ սնարյադ չէր տրաքի՞»,-հարցրեց մեր զրուցակիցը։

Նա քննադատեց նաև Անդրանիկ Քոչարյանին։

«Էդ մարդը Հայաստանի գլխավոր էլեկտրիկն է, էլցանցի էդ պաշտոնն առել է ձեռքերից, սաղին տոկի կուտա», -ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ քննադատելու է, չի գովելու ու ոչինչ էլ չունի կորցնելու։

Նա նաև նշեց, որ չկա որևէ քաղաքական ուժ Հայաստանում, որին վստահի ու իր ձայնը տա։

«Ո՞ւմ ընտրես, արժանի մարդ չկա, լիքը կռիս կա, ինձանից գողանում են, քեզանից գողանում են, սաղ տկից տակ գող են»,- ասաց Ամասիայի բնակիչը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31