Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը հետաձգել է սահմանադրական կարգի տապալման գործի կարճման վերաբերյալ բողոքների քննությունը

Մայիս 31,2021 12:49

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քննում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ ներկայացված պաշտպանների և դատախազների բողոքները։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։ Դատախազությունն իր հերթին բողոք է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ ՎԵրաքննիչ բողոք էին ներկայացրել նաև երկու տուժողի ներկայացուցիչները։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է հետաձգել դատական նիստն այն պատճառաբանությամբ, որ մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը, ներառյալ` գտնվելու է արձակուրդում։ Ռ․ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը միացան միջնորդությանը և խնդրեցին հետաձգել նիստը, նշելով, որ Ալեքսանյանը հնարավոր է բողոքների հատ կապված ասելիք ունենա։

Դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը մինչև հունիսի 24-ը, ժամը 14։00։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31