Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

3 հոգի կալանավորվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 995 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխելու համար

Մայիս 31,2021 11:21

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները, հետևողականորեն շարունակելով հանցավորության դեմ պայքարի՝ իրենց գործառույթի իրականացման ուղղությամբ տարվող միջոցառումները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և իրացնելու կասկածանքով 2021 թվականի մայիսի 27-ին Երևան քաղաքի Արարատյան փողոցում գտնվող «Ապավեն» մաքսային տերմինալի մոտակայքից Ազգային անվտանգության ծառայություն են բերման ենթարկել ԻԻՀ քաղաքացի, «ԴԱՖ» մակնիշի բեռնատարի վարորդ Ս.Ա-ին, ինչպես նաև «Մերսեդես G55» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մ-ին և ուղևոր Ռ.Ղ-ին:

Դեպքի վայրի զննությամբ «Մերսեդես G55» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել և վերցվել է ավտոամբարձիչի մեջ թաքցված ձևով ապօրինի պահվող առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 995 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, որը մաքսանենգ ճանապարհով ապօրինի տեղափոխվել է ՀՀ բեռնատարի վարորդ Ս. Ա-ի կողմից:

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հիշյալ անձինք ձերբակալվել են, հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Առաջադրվել է մեղադրանք, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ԱԱԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31