ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Ժամանակին, երբ մարդ իշխանությունը տասնամյակներով չէր հանձնում այլ մարդու և բռնի ուժով պահպանում էր այն, անվանում էին բռնապետություն։
Ժամանակին, երբ մարդ մեկ այլ, մի ամբողջ ազգի անվանում էր մահվան արժանի, թշնամի, մարդկային որակներից զուրկ և բոլորին կոչ էր անում կոտորել նրանց, որտեղ էլ, որ լինեն, իսկ կոտորողներին պարգևներ էր շնորհում, քիմիական զենք էր կիրառում, ոգևորվում գլխատումներով, անմեղ մարդկանց սպանություններով, անվանում էին միջազգային հանցագործ, ֆաշիստ։
Ժամանակին, երբ մարդ մեկ այլ պետության տարածք էր մտցնում իր զորքը և հրաժարվում դուրս հանել, անվանում էին ագրեսոր։
Ժամանակին այլ իրավակարգ ու աշխարհակարգ էր, հիմա փոխվում է։
Կարդացեք նաև
Կհասկանանք փոփոխության օրինաչափությունը, կհաջողենք ապագայում, չենք հասկանա՝ ստիպված «հպարտանալու ենք պարտություններով»…