Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն չի բացառում, որ հայերին թույլ կտան ապրել իրենց տիրապետության տակ անցած տարածքներում

Մայիս 31,2021 11:04

Բաքուն չի բացառում, որ եռակողմ համաձայնագրով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ապրած հայերին հնարավորություն կտա վերադառնալ իրենց տներ: Այս մասին ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի՝ տեղահանվածների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ռովշան Ռզաևը՝ ընդգծելով, որ խոսքը տարածքները վերադարձնելու մասին չէ:

«Մեր երկիրն ամենաբարձր մակարդակով բազմիցս վերահաստատել է պատրաստակամությունը՝ ինտեգրել նախկին ԼՂԻՄ-ի հայ բնակչությանը Ադրբեջանի տարածքում: Բայց այդ տարածքում ապրելու իրավունքը չպետք է փոխարինվի այդ տարածքների անջատմամբ: Հետևաբար, ձեր հարցի պատասխանն է՝ այո, նրանք (հայերը-խմբ.) կարող են ապրել Ադրբեջանում որպես մեր երկրի քաղաքացիներ, ինչպես որ ապրում էին նախքան հակամարտությունը»,- ասել է Ռզաևը:

Հարցին, թե արդյոք հայերին կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ՝ Ռզաևն ընդգծել է, թե «Ադրբեջանում ապրող բոլոր մարդկանց համար դրա երաշխավորը պետությունն է» և երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31