Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստորեն, սահմանափակվել է Վահագն Չախալյանի, որպես ԱԺ պատգամավոր ընտրվելու իրավունքը». ԿԸՀ-ն մերժել է Չախալյանի գրանցումը

Մայիս 31,2021 10:16

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մերժել էր Վահագն Չախալյանին տեղեկանք տրամադրել, այն պատճառաբանությամբ, որ վերջին չորս տարում Վահագն Չախալյանը չունի առնվազն 4 տարվա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Վահագն Չախալյանը դիմել էր վարչական դատարան: Դատարանի ուշադրությունը հրավիրվել էր նաև այն փաստին, որ ոստիկանությունը ՀՀ նախագահի պաշտոնում հանդես եկող Արմեն Սարգսյանին տրամադրված տեղեկանքի մասով, որևէ ստուգողական գործողություն չէր կատարել, ու դա պատճառաբանել էր նրանով, որ օրենքով չկա այդպիսի նորմ, մինչդեռ Վահագն Չախալյանի մասով, ոստիկանությունը ակտիվ գործողություն էր կատարել, մասնավորապես ստուգել էր սահմանահատումների փաստը:

ՀՀ վարչական դատարանը նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, Վահագն Չախալյանի հայցը մերժել է: Փաստորեն, սահմանափակվել է Վահագն Չախալյանի, որպես ԱԺ պատգամավոր ընտրվելու իրավունքը:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը դատապարտում է իշխանությունների՝ կուսակցության ներկայացված ԱԺ պատգամավորի թեկնածուների ցուցակի 2-րդ համարի ներքո ընդգրկված թեկնածու Վահագն Չախալյանի ընտրվելու իրավունքը սահմանափակելու վարքագիծը:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական
կուսակցության գործադիր մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31