Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է երեկ՝ մայիսի 29-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևանում՝ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Nissan X-Trail-ի վարորդի և Opel Zafira-ի վարորդի ինքնությունը:
Opel-ը վարել Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Հակոբ Օհանյանը, իսկ Nissan X-Trail–ը՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչ, 58-ամյա Կարեն Բարսեղյանը:
Վթարի հետևանքով 1 հոգի, որին առաջինը օգնության էին հասել «Էլիտ» ավտոլվացման կետի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: