Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Լիոնի ATP մրցաշարից անմիջապես հետո ամբողջովին կենտրոնացել է «Ռոլան Գարոսի» վրա:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Խաչանովը Փարիզում «Ռոլան Գարոսի» կենտրոնական կորտում առաջին անգամ մարզվում է թենիսի լեգենդ , այս հեղինակավոր մրցաշարի 13-ակի չեմպիոն, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:
Արդեն այսօր Խաչանովը հաղթահարել է «Ռոլան Գարոսի» առաջին շրջանը՝ երեք սեթում 6:1, 6:2,, 6:3 հաշվով առավելության հասնելով Չեխիայի ներկայացուցիչ Իրժի Վեսելիի նկատմամբ: Դիմակայությունը տեւել է 1 ժամ 35 րոպե:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ