Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակը նրանց դրեց տեղը, հիմա նրանք դարձել են Քոչարյանի, Սերժի բուկլետ բաժանող». Նիկոլ Փաշինյան

Մայիս 30,2021 17:19

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքը սխալվել է, երբ ընտրվելով վարչապետ, զինվորի հացը գողացողին թույլ է տվել ծառայել բանակում. «Մենք մեր գեներալներին ու սպաներին պատվել ենք այնքան, ինչքան հնարավոր է եղել պատվել, անկախ նրանից, որ իմացել ենք, թե նրանք ում քաղաքական համախոհն են: Բայց գիտեք այստեղ են ասում․ «Խոզի գլուխը դնում ես գորգի վրա, գլորվումա ընկնում ցեխի մեջ»: Եվ հիմա էն մարդն, ում ես տվել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, ում ես տվել եմ գեներալ-գնդապետի կոչում, ամբողջ պատերազմի ընթացքում մեջքին կանգնած եմ եղել, հիմա դարձել է գեղերի ետնամասերում Քոչարյանի բուկլետ բաժանող։ Լավ էլ գտել ես քո տեղը։ Եվ ես, այո, ընդունում եմ այդ սխալը, որ 2018 թվականին, վարչապետ դառնալով, էդ զինվորի հաց գողացող որոշ գեներալների վզակոթին տալով դուրս չեմ արել բանակից։ Ժամանակը նրանց դրեց իրենց տեղը, հիմա նրանք դարձել են` Քոչարյանի, Սերժի բուկլետ բաժանող։ Դա ձեր կյանքի բարձրագույն կոչումն է, որ դուք կունենաք, դուք էդ քաղաքական ետնախորշերից դուրս չեք գալու։ Բուկլետ բաժանող եղել եք, բուկլետ բաժանող էլ կմնաք, ժողովուրդը ձեզ չի ներելու, ծախու գեներալներ»։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «ԱՂԵՏԸ
    Գնդապետ Ֆրիդրիխ Կրաուսը, որն հորջորջվում էր նաև ֆոն Ցելլերգուտ՝ Զալցբուրգում գտնվող այն գյուղի անունով, որ նրա նախնիները դեռևս տասնութերորդ դարում ծախել ու խմելու էին տվել, զարմանալի ապուշ էր։ Ամենահասարակ բաների մասին պատմելիս նա միշտ հարցնում էր, թե արդյոք բոլորն իրեն լավ հասկացա՞ն, չնայած որ խոսքր վերաբերվում էր շատ տարրական հասկացությունների, ինչպես, օրինակ. «Ահա սա, պարոնա՛յք, լուսամուտ է։ Այո՛։ Գիտե՞ք լուսամուտն ինչ է»։ Կամ. «Այն ճանապարհը, որի կողքերին առուներ են ձգվում, կոչվում է խճուղի, Այո՛, պարոնայք։ Արդյոք գիտե՞ք առուն ինչ է։ Առուն զգալի քանակությամբ բանվորների ձեռքով փորված խորություն է։ Այո՛։ Առուն փորում են քլունգներով։ Արդյոք ձեզ հայտնի՞ է, թե քլունգն ինչ է»։

    Հիրավի, զարմանալի էր, թե այդ ապուշն ինչպես էր կարողացել ծառայության մեջ համեմատաբար արագ առաջ գնալ և վայելել շատ ազդեցիկ անձանց, օրինակ, կորպուսի գեներալի, հովանավորությունը, որը բարեհաճ էր գնդապետի նկատմամբ, չնայած նրա կատարյալ ապաշնորհությանը։ Զորախաղերի ժամանակ գնդապետն իր գնդով ուղղակի հրաշքներ էր գործում. երբեք ոչ մի տեղ ժամանակին չէր հասնում և, զորասյուներ կազմած, գունդը տանում էր գնդացիրների դեմ։ Մի քանի տարի սրանից առաջ հարավային Չեխիայում կայսեր ներկայությամբ տեղի ունեցած զորախաղերի ժամանակ նա անհետացել էր իր գնդի հետ, նրա հետ միասին ընկել Մորավիա և դեռ մի քանի օր էլ թափառել այնտեղ, մինչդեռ զորախաղերն ավարտվել էին և զինվորներն արդեն գտնվում էին զորանոցներում։ Բայց դա էլ էր մարսել։»

    Յարոսլավ Հաշեկ՝ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31