Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավարտեց մրցելույթները Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Վերջինը մրցահարթակ մտավ 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը, որը, սակայն, անհաջողության մատնվեց: Պոկում վարժությունում նա բավարարվեց ընդամենը 150 կգ-ով, իսկ ահա հրումում ձախողեց 195 կիլոգրամին բոլոր երեք մոտեցումները եւ զրո ստացավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ