Լրահոս
Օրվա լրահոսը

Թերթում եմ իմ անձնական պահոցի էջերը և փաստերի տպավորության տակ մտքերով տեղափոխվում մեր օրեր․ Սենոր Հասրաթյան

Մայիս 30,2021 14:51

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

«Թերթում եմ իմ անձնական պահոցի էջերը և պատահականորեն հանդիպում հետևյալ գրառմանը. «… 2014 թ. հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ձեռնարկվել է 12 հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, որի ընթացքում թշնամին տալով 38 զոհ և 57 վիրավոր, առանց որևէ արդյունքի հասնելու՝ հետ է շպրտվել իր ելման դիրքեր…»։

Այս փաստերի տպավորության տակ մտքերով տեղափոխվում եմ մեր օրեր և դժվարանում պատկերացնել, թե թշնամին ինչպես կարող էր, ընդամենը օրեր առաջ, առանց կրակոցի, ոչ միայն իր վերահսկողության տակ առնել հազարավոր հեկտարներով հայրենական տարածքներ, այլև գերեվարել վեց դիրքապահ զինվորի…

Հետևությունը թողնում եմ ձեզ…»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31