«Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
«Այս օրերին ԶԼՄ-ների, սրտացավ համակիրների և, պարզապես, հետաքրքրասերների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում իմ՝ վերջին 157-րդ հորիզոնականում հայտնվելու վերաբերյալ անվերջանալի հարցերին արձագանքելու համար, ինչպես նաև ոմանց ստեղծագործ ենթադրություններն ու երևակայության փայլատակումները կանխելու նպատակով առավել քան նպատակահարմար եմ համարում անդրադառնալ դրանց՝ հետևելով երկարաշունչ և բազմակի կրկնվող հարցերին հնարավորինս կոնկրետ և անհնարինության չափ հակիրճ պատասխանելու հին հունական բարի ավանդույթին:
1․ «Արդյոք հաստատուն ու աներեր է իմ քաղաքացիական պայմանագիրը կուսակցությանս և նրա առաջնորդության հետ»։
– Ավելի քան երբևէ:
Կարդացեք նաև
2․ «Արդյոք ցուցակի վերջում հանգրվանելս կարող է նշանակել, որ այս փուլում ինձ այլևս չեմ տեսնում օրենսդիրում, բայց պատկերացնում եմ օրենսդիրից դուրս այլ համակարգում։
– Այո»։