«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը
«Ողջունում եմ մեզ աջակցելու եվրոպական երկրների ցանկությունը, շնորհակալություն հայտնում եվրոպական երկրների ղեկավարներին` աջակցության խոսքերի ու մեր սահմանին տիրող իրավիճակով մտահոգվելու համար։
Սակայն, Արևմուտքի երկրները կարող էին մեզ ցույց տալ իրական օգնություն։
Կոչ ենք անում Արևմուտքի երկրներին սանկցիաներ կիրառել, այդ թվում նաև անձնական, ընդդեմ ագրեսոր պետության ղեկավար Իլհամ Ալիևի ու նրա կլանի դեմ, օրինակ` սառեցնելով եվրոպական երկրներում նրանց ունեցած միջոցները, քանի որ սանկցիաներն ամենահզոր ու միաժամանակ ամենագործուն ռումբն է, որը կհարվածի ադրբեջանական ռեժիմի զավթողական պլաններին, կկասեցնի մեր սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիվ գործողությունները, նրանց ոտնձգությունները հայկական սահմանների նկատմամբ։
Կարդացեք նաև
Օգնեք մեզ` սանկցիաներ կիրառեք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ անձամբ Ալիևների կլանի դեմ ու դա կլինի շատ լավ աջակցություն հայ ժողովրդին»։