Անցյալ տարի աշխարհը եւ նաեւ Հայաստանը պատուհասած COVID-19 համավարակը եւ արցախյան պատերազմը պատճառ դարձան, որպեսզի տարիներ շարունակ տեւած գործընթացը մեկ օրում դադարեցվի:
Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ երկրում համայնքների մի մասի կառավարումը կատարվում է հին, մյուսներինը` միավորված մոդելով: Դրան զուգահեռ շարունակում է գործել նաեւ մարզպետների կառավարումը, ինչը նախատեսվում էր վերացնել համայնքների միավորման գործընթացի ավարտից հետո:
Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղը, որն ընդամենը 6 կիլոմետր է հեռու մարզկենտրոնից՝ Իջեւանից, երկար տարիներ է խմելու ջրի լուրջ խնդիր ունի: Ջրագիծը, որից սնվում է գյուղը կառուցվել է 1960-ականներին եւ տարիների ընթացքում դարձել է վթարային ու ջրամատակարարման համար անպիտան: Նոր ջրագիծ ունենալու հույս էլ գրեթե չկա. այն պետք է բերվի 12 կիլոմետր հեռավորությունից, որի համար մեծ ծախսեր են պահանջվում. Լուսահովիտի բյուջեն էլ ընդամենը 8 միլիոն դրամ է, որով համայնքը առաջին անհրաժեշտության ծախսերն է հոգում, հերթը ջրագծին չի հասնում:
Aravot.am-ի մուլտիմեդիա պատմությունը համայնքների խոշորացման գործընթացի մասին մանրամասն
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ