Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Տաշքենդում ընթացող մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Տղաների 96 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը երկամարտի 355 կգ արդյունքով բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին: Սակայն նա երկրորդն էր պոկում՝ 162 կգ եւ հրում՝ 193 կգ վարժություններում:
Գարիկը հրաժարվեց հրում վարժության երրորդ մոտեցումից այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արթուր Բաբայանը, որը պոկումում փոքր ոսկու էր արժանացել, հրումում չկարողացավ արձանագրել 197 կգ-ն եւ երկամարտում 354 կիլոգրամով արժանացավ արծաթե մեդալի: Իսկ դա նշանակում էր, որ հայաստանցին այլեւս անհասանելի է մրցակիցների համար:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ