Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք է բացառել անպատժելիությունը, ընտրովի արդարադատությունը եւ պոպուլիզմը». «Հայաստան» դաշինքը ներկայացրեց նախընտրական ծրագիրը

Մայիս 29,2021 19:41

Այսօր «Հայաստան» դաշինքը ներկայացրեց «365 օր. Ապագան սկսվում է հիմա» նախընտրական ծրագիրը: Արմեն Գեւորգյանն ասաց, որ պատրաստ են ստանալ առաջարկներ, դիտողություններ:

Այն կարող է վերափոխվել ու դառնալ կառավարության գործունեության իրատեսական ծրագիր. «Մեր երկրի ամենամեծ կապիտալը մարդն է»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ դա միայն կարգախոս չէ. «Վերջին երեք տարում ամենամեծ տապալումը տեղի է ունեցել հենց այդ հարցում՝ մարդու՝ որպես ամենամեծ կապիտալի արժեզրկումը»:

Թվարկելով սկզբունքները՝ Արմեն Գեւորգյանն ասաց. «Պետության ներսում պետք է գերիշխի արդարությունը: Պետք է բացառել անպատժելիությունը, ընտրովի արդարադատությունը եւ պոպուլիզմը: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ դրանց որոշ դրսեւորումներ ունեն 30-ամյա պատմություն, բայց դրանք պետք է մնան անցյալում»:

Ծրագիրն իրագործելու համար դաշինքը խոստանում է վերափոխել միջավայրը, մարդկանց վարակել աշխատանքով, հանել այն ներվը, լարվածությունը, որն այսօր առկա է յուրաքանչյուր բակում, յուրաքանչյուրի տանը. «Մենք պետք է ունենանք այնպիսի Հայաստան, որ քաղաքացիների համար ապրելու երկիր է, հյուրերի համար՝ հյուրընկալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31