Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկրակելու, նահանջելու ցանկացած հրաման պետական դավաճանություն է». Արտակ Գալստյան

Մայիս 29,2021 19:09

«Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու, ազատամարտիկ Արտակ Գալստյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով սահմանային իրավիճակի հետ կապված վերջին զարգացումներից՝ նշեց. «Ես վստահ եմ, որ պետք է կրակենք… Մենք ունենք ՀՀ Սահմանադրություն, որտեղ հստակ նշված է, որ  բանակը պարտավոր է պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը:  Սահմանադրությունը չի նախատեսում բացառություն այնպիսի դեպքերի համար, որ բանակը պետք է հրաժարվի իր պարտականությունից: Կարծում եմ, որ ցանկացած  չկրակելու, նահանջելու հրաման Սահմանադրության խախտում է եւ պետական դավաճանություն»:

Ապա հավելեց. «Մնացած հարցերին չանդրադառնալով, միայն փաստեմ, որ ՀՀ արտաքին պարտքը հեղափոխական իշխանության երեք տարվա ընթացքում ավելացել է 3,5-4 մլրդ դոլարով, որոնցից, ասենք 207 միլիոն դոլարը բաժանվել է որպես պարգեւավճար, մինչդեռ  մենք կարող էինք ունենալ այնպիսի զենք-զինամթերք, որ դիմագրավեինք այս ամենին:

Եվ  այսօր պարգեւավճար բաժանելուց 3,5 մլրդ մսխելուց հետո բացատրում են ժողովրդին, թե մենք նահանջում ենք, որ չկռվենք…44-օրյա պատերազմի ընթացքում էլ  ունեցանք 5000 զոհ: Որպես մարտական ճանապարհ անցած մարդ եմ ասում՝ եթե Աստված որոշել էր, որ 5000 զոհ պիտի տանք, ու մենք տվեցինք, բայց 5000 զոհ տալով նորմալ իշխանության դեպքում կարող էինք հասնել Բաքու, որովհետեւ պաշտպանվողը միշտ ավելի քիչ զոհ է տալիս, քան հարձակվողը:

Իմ կարծիքով,  Անվտանգության խորհրդի նիստին արված հայտարարությունը, որ ամեն մեկս սահմանից մի քանի կիլոմետր հետ քաշենք զորքերը, նահանջի հերթական հրամանն էր արդեն ամբողջ Հայաստանի Հանրապետության սահմանի գծով, որպեսզի թուրքը հանգիստ առաջանա: Նույն տրամաբանությամբ, եթե թուրքը գա հասնի Աբովյան փողոց ու Հյուսիսային պողոտա, երբ էլ կրակենք, պատերազմ է  սկսվելու, ի՞նչ է առաջարկում մեզ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Արտակ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31