Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը Վրաստանի մայրաքաղաքում մասնակցելով օլիմպիական վարկանիշային մրցաշարի, այսօր ցույց է տվել 17 մ 16 սմ արդյունք, ինչը երեք սանտիմետրով ավելի է սահմանված օլիմպիական վարկանիշային սահմանից: Այսպիսով, Հայաստանն արդեն ունի Տոկիոյի օլիմպիական խաղերի ինը ուղեգիր:
Այս տեղեկությունը Aravot.am-ին փոխանցեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ