Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է հայտարարի, որ հենց այսօր պատրաստ է վերսկսել բանակցությունները՝ գնդակը գցելով ՌԴ-ի ու Ադրբեջանի դաշտը». Ռուբեն Մեհրաբյան

Մայիս 29,2021 17:50

«Տեղի ունեցածը ագրեսիայի ակտ է՝ ընդդեմ ՀՀ-ի: Ի՞նչ է արել ՀՀ-ն վերջին 30 տարվա ընթացքում՝ կուտակված իրավապայմանգրային բազան, որը ունենք ՌԴ-ի հետ երկկողմ ձեւաչափում ու ՀԱՊԿ-ի մեր անդամակցության շրջանակներում, դարակներից հանել է ու դրել շրջանառության մեջ: Բայց դա խիստ անբավարար է, որովհետեւ սահմանային ճգնաժամը չի լուծվել»,- այսօր «Սահմանային իրավիճակների լուծման հեռանկարները» թեմայով հանրային քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի թեկնածու Ռուբեն Մեհրաբյանը:

Նա նշեց, որ պաշտոնական Փարիզի ու Վաշինգտոնի դիրքորոշումն այն է, որ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափով պետք է բանակցությունները շուտափույթ վերսկսեն ու այդ ընթացքում լուծվի ԼՂ կարգավորման հարցը. «Հայաստանը պետք է հայտարարի, որ հենց այսօր պատրաստ է վերսկսել բանակցությունները՝ գնդակը գցելով ՌԴ-ի ու Ադրբեջանի դաշտը: Ալիեւը երբեք այս աստիճան չէր լկտիանա, եթե վստահ չլիներ, որ ՀԱՊԿ-ը հենց այսպես է արձագանքելու, եւ եթե նա առնվազն չխանգարելու երաշխիքներ չունենար ՌԴ-ում: Ես բացառում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31