Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրի Հոխիկյան. «Որպեսզի Հայաստանը հետ կանգնի անդունդը գլորվելու օրեցօր արագացող այս գործընթացից, պետք է փոխվի գոնե գերագույն գլխավոր հրամանատարը՝ վարչապետը»

Մայիս 29,2021 15:50

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը չի բացառում, որ Հայաստանի ղեկավարությունը պայմանավորվածություններ ունի մեր թշնամիների հետ:

«Անթաքույց ՀՀ բարձրագույն իշխանության մի քանի պաշտոնյա հստակ գործարքի մեջ է եղել եւ է Ադրբեջանի ու առաջին հերթին Թուրքիայի հետ: Դա նույնիսկ վարչապետի աթոռն զբաղեցրածը չի թաքցնում: Եվ եթե հետեւենք նրա հայտարարությունների հերթականությանը, դրան է բերում: Չմոռանանք՝ պատերազմի առաջին իսկ օրը նա հայտարարեց՝ «Ինչ էլ տեղի ունենա, մենք մեզ պարտված չենք համարի», հետո, իհարկե, հայտարարեց. «Այս հաղթանակը մենք նրանց հեշտ չենք տա»… Կամ ամբողջ պատերազմի ընթացքում հանրությանը տրամադրելը կապիտուլյացիային: Հիշո՞ւմ եք՝ «կապիտուլյացիա» տերմինը նրա բառապաշարի կարեւոր մասերից մեկն էր:

Սրանք պոպուլիզմի տեսանկյունից կարեւոր հոգեբանական ազդեցություն են հասարակության վրա, որպեսզի մարդկանց աստիճանաբար տրամադրեն վատագույնին: Իսկ երբ տրամադրում են, տեղի է ունենում այն, ինչ այսօր տեղի է ունենում: Մարդկանց մի զանգված ասում է. «դե լավ, հա, 30 տարի մեզ թալանել էին, հիմա էլ այդպես եղավ»: Այսինքն, մարդկանց մեջ հոգեբանորեն նստեցրել են: Իսկ հարցին, թե սա գործարք է, թե պայմանավորվածություն, կարծում եմ՝ պայմանավորվածության հետեւանքով արդեն անկարող են որեւէ այլ բան անել: Եվ միակ տարբերակը, որպեսզի Հայաստանը հետ կանգնի անդունդը գլորվելու օրեցօր արագացող այս գործընթացից, պետք է փոխվի գոնե գերագույն գլխավոր հրամանատարը՝ վարչապետը: Որպեսզի այն մարդը, թեկուզ իրենց թիմից, ով հիմա կարող է նստել այդ աթոռին, ասի. «գիտե՞ք ինչ: Բան ե՞ք պայմանավորվել: Խնդրեմ, իրա հետ եք պայմանավորվել, իմ հետ չէ»: Սա է խնդիրը, որը շատ պարզունակ է»,- ասում է նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31