Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեկնածուն ուրիշի ատեստա՞տ է բերել, որ ապացուցի հայերենի իմացությունը, «Ազատություն» կուսակցության եւ ՀԴԿ-ի գրանցումը հարցականի տակ է. ԿԸՀ-ն 48 ժամ տվեց

Մայիս 29,2021 15:40

Ինչպես տեղեկացրել ենք, հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մի քանի քաղաքական ուժեր պատգամավորների գրանցման փաստաթղթերում թերություններ են ունեցել ու այսօր նիստում ԿԸՀ-ն 48 ժամ տվեց՝ դրանք վերացնելու համար:

Մասնավորապես, թերություններ եղել են «Պատիվ ունեմ» դաշինքի, «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի, «Հանրապետություն», «Արդար Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Հայոց հայրենիք», «Ազգային օրակարգ», «Հայաստանի եվրոպական կուսակցության, «Քաղաքացու որոշում», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «Միասնական հայրենիք», «Լուսավոր Հայաստան», «Ազատություն», «Հայ ազգային կոնգրես», «Ինքնիշխան Հայաստան», «Զարթոնք», ՀԴԿ կուսակցությունների փաստաթղթերում:

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի 19-րդ համարը չի ներկայացրել անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

«Արդար Հայաստան» կուսակցության 13-րդ համարի թեկնածու Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանը չի բերել հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ: Ավելի ճիշտ, ատեստատ է բերել՝ Դավիթ Ալեքսանդրի Ստեփանյանի անուն ազգանունով:

«Բարգավաճ Հայաստան կուսակցության» 89-րդ համարը՝ փաստաթղթերում Արսեն Փալանդուզյանը նույնպես չի ներկայացրել հայերենին տիրապետելու մասին փաստաթուղթ:

«Հայոց հայրենիք» կուսակցության 90-րդ համարի թեկնածուն, ինչպես նաեւ «Ազգային օրակարգ» կուսակցության ցուցակում 55 հորիզոնականում Արմեն Մարտիրոսյանը  նույնպես չեն ներկայացրել հայերենին տիրապետելու փաստաթուղթ:

«Քաղաքացու որոշում» կուսակցության թեկնածուներից մեկը չի բերել անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

«Ազգային-ժողովրդավարական բեւեռի» ընտրացուցակում ընդգրկված 3 թեկնածու չեն ներկայացրել վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու, ՀՀ-ում մշտապես բնակվելու, հայերենին տիրապետելու հանգամանքն ապացուցող փաստաթղթեր: Նույն փաստաթղթերի բացակայություն կար նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության փաթեթում:

Ըստ Ընտրական օրենսգրքի, ընտրացուցակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70%-ը, բացի այդ, այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձանց թիվը չի կարող գերազանցել ընտրացուցակի 30%-ը, բայց «Ազատություն» կուսակցության ցուցակում սա պահպանված չէ, թվով 75 անկուսակցական թեկնածու է ընդգրկվել: Ուստի ԿԸՀ-ն 48 ժամ ժամանակ տվեց՝ այդ թերությունները վերացնել, եթե դրանք բացառապես տեխնիկական թերություն են: Բացի այդ, այս կուսակցության որոշ թեկնածուներ չեն ներկայացրել վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու, վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու տեղեկանքը:

«Հայ ազգային կոնգրեսի» թեկնածուներից մեկը հայերենի իմացությունն ապացուցող փաստաթուղթ չի բերել, մեկն էլ չի բերել ՀՀ քաղաքացի հանդիսանալու տեղեկանքը:

«Զարթոնքից» 14 թեկնածու փաստաթղթերում բացթողումներ ունեին:

ՀԴԿ կուսակցության ցուցակում 48 թեկնածու անկուսակցական է, 14 թեկնածուի դեպքում որեւէ բան նշված չէ: ԿԸՀ-ն հորդորեց, որ եթե վրիպակի արդյունք է, ապացույցներ բերեն: Բացի այդ, Արմեն Արզաքանցյանը եւ մի շարք այլ թեկնածուներ չեն բերել հայերենին տիրապետելու փաստաթուղթը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը զգուշացրեց, որ «Ազատությունը» եւ ՀԴԿ-ն պետք է կարողանան ապացուցել, որ հայտնաբերված թերությունները մեխանիկական են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31