ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ առանձնացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Նորք Մարաշի գրասենյակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթից մի քանի դրույթներ․
- Մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետքաշման գործընթացը։
Խոսքը մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածի մասին է։
Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո սկսել սահմանային կետերի ճշգրտման հատվածները։
- Մենք սպասում են զորքերի հետքաշման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ազդանշանին, որ նույն պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանի հետ։
- Ղարաբաղի հարցի կարգավորումը չի առնչվում սահմանային ճշգրտման գործընթացների հետ։
- Անվտանգության ոլորտում մեր թիվ մեկ գործընկերները Ռուսատանի Դաշնությունն է, ՀԱՊԿ-ը մեր միակ ռազմական դաշինքն է և այդպես էլ պետք է լինի։