Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է բացահայտում գրողը պատերազմից հետո՝ պատերազմի ժամանակ

Մայիս 29,2021 12:09

«Ցավը սևով է ներկել երկինքը». երբ բանաստեղծուհին իր բանաստեղծական մտածողության մեջ չկենտրոնացավ խաղաղություն երևույթի վրա, այլ համոզեց ինքն իրեն՝ չշոշափել այդ բառը: Չգիտեմ՝  հիմա ի՞նչ է այդ խաղաղությունը, որովհետև…

Ժամն ու ժամանակը

Պայմանական են,

Պայմանական են

Տարածքն ու տարածությունը:

Միանշանակ, այս ամենից զատ հիմա պայմանական է նաև խաղաղությունը:

Ալիսա Բաղդասարյանի նոր՝ «Պատերազմից հետո» գիրքը չկարողացա առաջին էջից կարդալ, այլ իմ սովորության համաձայն բացեցի վերջից ու սկսեցի կարդալ այս տողերից՝ «Ցավը ծնկաչոք լիզում է ապրողների արյունը»:

Իսկ ինչո՞ւ այդպես… Հեղինակն անկեղծ է ընթերցողի հետ, որովհետև անկեղծ չլինել կնշանակի դավաճանել կյանքիդ ու սկզբունքներիդ: Բայց ես տողերում նկատեցի զգուշավորություն, որը շատ անգամ ցույց է տալիս հեղինակը՝ առաջ կամ հետ չնայելով ու ամեն անգամ ինչ-որ մի աստիճանի բարձրացնելով այդ զգուշավորությունը: Այդ ամենի մեջ նաև կարելի է ընդգծել բառագործածության էթիկան, որը նույնպես խտացված է ու կարծես շարունակվում է անընդհատ և ընտելանում իր ընտրած տողի խորությանն ու զգացմունքայնությանը:

Տար ինձ

Աշխարհից հեռու,

Այնտեղ կպատﬔս

Մատներիդ երազները,

Շուրթերովդ կնկարես

Քո` ինձ նվիրած արևը,

Բառերը օդում կճախրեն,

Իսկ ﬔնք

Փակ աչքերով կորսանք

Նրանց ճախրանքը,

Եվ ﬔր թռիչքը`

Անեզր, անսահման

Մենք նախ և առաջ որոշ օբյեկտիվ պատկերներ ենք տեսնում, որոնք համաչափություն չեն սիրում և որոնց ազատությամբ է օժտել հեղինակը: Թռիչը երբեք չի կարող ընդհատվել, եթե ազատ է հեղինակի ներսը. Իսկ այս դեպքում «հրամաններ» տվողը հեղինակն է:

Ալիսա Բաղդասարյանն այնպիսի համեմատություններ է արել, որոնք անգամ չգիտես՝ գունավո՞ր են, թե անգույն, որովհետև հեղինակը թողել է ընթերցողի ընտրությանը:

Տողերի բազմազանության մեջ թեքվում է պատերազմը, որովհետև «մահվան գիտակցումը  վտանգից հետո է հասնում մեր գիտակցությանը»:

Կարծես հոգին է թարգմանում ցավը, ապրումը, սպասումն ու կարոտը, որոնք ինչքան էլ մեկը մյուսի շարունակությունն են, միևնույն է՝ իրարից տարբեր են:

Պատերազմից հետո պատերազմի մասին գրելը թվում է հեշտ է, բայց պաթետիկ ձևակերպումներից զատ պետք է պահել ժամանակակից պոեզիայի ռիթմը: Հեղինակը ճիչը ներկայացնում է իր ձևակերպումներով, տողատակերում թողնելով այն ամենը, ինչը երբեմն հանդգնում է խանգարել մեր կյանքի բնականոն ընթացքին:

Ժամանակը,

հավաքելով

Իր մարﬓի ծանրությունը,

կուչ է եկել

անորոշության դռան արանքում,

Վախն աչքերը փակած՝

Շնչահատ,

թաքցնում է իրեն

մոտակա ախոռներում,

Որտեղ

Ձիերի փոխարեն

Արդեն ավանակներ են որոճում:

Պատկերների տեսանկյունից խոսելու ժամանակ պետք է անպայմանորեն ընդգծել հեղինակի ժամանակակից ձևակերպումները, որոնք, կարծում եմ, ավելի նոր ընթացք են տալիս կյանքին ու այլ պատկերացումների ծնունդ հանդիսանում:

Ալիսան ինչքան իր ցավն ուզում է զսպել տողում, նույնքան աղաղակում է պատերազմը՝ մեր ներսի ու դրսի մղձավանջը:

Աղաﬖիները կարﬕր են:

Խաղաղությունը

Թնդանոթի զարկի նման

ավարտում է աﬔն բան.

Կյանքն ու մահը

գրկել են իրար:

Եվ այդ գրկի մեջ մայրն իր որդուն է տեսնում, որ ժամերով արնաքամ լինելուց հետո դառնում է իրեն ծնած ու սնած հայրենիքինը: Հավերժ հայրենիքինը:

Ռմբակոծված հայրենիք,

Ուզում են

Քարիդ հաց սարքող ազգիդ

Թողնել անտուն:

Բանաստեղծուհին խոսում է հայրենիքի հետ, ասում, որ «հայը քարուքանդված պատիդ ներսում էլ հոգի է առնում», իսկ մարդիկ ապրելով ու արարելով ցույց են տալիս իրենց հայրենասիրությունը:

«Պատերազմ պատերազմից հետո» շարքը բանաստեղծուհին սկսում է այսպես.

Պատերազմն

ինձնից խլում է քեզ.

Ժամանակ ու տարածություն

մոլորվել են անորոշության մեջ…

Պատերազմի պատկերը Ալիսա Բաղդասարյանի ստեղծագործություններում ամփոփում են եղածն ու շարունակվողը, մղձավանջն ու վերքերի մշտարթուն ցավը, որ նոր բարձրակետերի է հասնում՝ ամեն քամու հետ փարվելով արյունոտ արշալույսներին ու մեզ բաժին հասած ցավոտ մայրամուտներին:

Երկիրը ոչ պատերազմ,

Ոչ խաղաղություն

կարգավիճակում՝

Աﬔն օր,

տասնյակ զոհերի

անուններ է գրանցում:

Քաղաքական դաշտում

անհասկանալի ու

վտանգավոր

խաղեր են խաղում`

մահացու կրակահերթերով,

Անորոշ կարգավիճակում

գտնվող երկրի քաղաքացին

անճարակությունից

կորցնում է

իր հույսի վերջին կաթիլը.

Ցավի ծանրությունից

Ամրակուռ հողը

ճաքեր է տալիս:

Այստեղ անորոշ կարգավիճակ ստացած երկրի քաղաքացու մտորումներն ու ներքին պատերազմն է, որ հազար անգամ գրողի ներաշխարհում բախվում է՝ իբրև իրականությանը չպատկանող էակի:  Հողը ճաքեր է տալիս, այն հողը, որ ծանրացել ու արտասվում է, բայց միաժամանակ մեզ հետ ամրանալով, չնայած նա անորոշ է էլի, բայց մեզ համար բացարձակ հայրենիք է, սուրբ հայրենիք, որն էլ ավելի են իմաստավորել մեր զինվորները:

Խոսքերն ավելորդ են,

Ո՞ւմ են պետք բառախաղերը.

Որդուն զոհ տված մո՞րը,

Հայր կորցրած զավակի՞ն,

Ով աﬔ ն պահի ջ

Սեղմվում է ցավից՝

Զգալով երկինք համբառնած

Շունչն ընկերոջ:

Թե՞ հաշմանդաﬕ ն,

Ով հիշողությամբ է

Գրկում կնոջը։

Կրկին իրականությունն է Ալիսայի տողերում՝ իրար շարունակող, բայց և չվերջացող մտքերով: Ցավը խեղդում է նաև տառերի ազատությանը, սակայն, ինչ արած, ամեն ինչ ու ամենքս մի օր հիշողություն ենք դառնալու: Հեղինակը, սակայն, չի ուզում, որ հայրենիքը հիշողություն դառնա և անընդհատ ասում է, որ չի կարող առանց հայրենիքի, իսկ պատճառներն էլ համեստորեն ներկայացնում է.

Հայրենի՛ք,

Եթե ես չեմ կարող առանց քեզ,

Ուրեﬓ դու իﬓ ես ավելի,

Քան տերևը ծառինը,

Ծառը` հողինը,

Հողը` ջրինը:

Եթե ես չեմ կարող

առանց քեզ,

Ուրեﬓ ես քոնն եմ ավելի,

Քան աստղերը՝ երկնքինը,

Երկինքը` երկրինը,

Երկիրը` բոլորինը:

Ընդհանուր առմամբ հետաքրքիր էր կարդալ սիրո ու պատերազմի մասին Ալիսա Բաղդասարյանի պոեզիան, որը ժամանակակից գրականության մեջ նոր բացահայտումներ է անում և ձևավորում պատկերավոր էջ:

 

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31