Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան․ Աղետն ու ամոթը գումարվել են իրար, սա խայտառակություն և անպատվություն է մեզ համար․ «Փաստ»

Մայիս 29,2021 11:10

«Կարծում եմ, որ շատ ավելի ցանկալի և նորմալ կլիներ, եթե հասարակությունը բավականին հավասարակշռված, հասկանալի, ոչ քաոսային հոգեվիճակով և տրամադրություններով մտներ ընտրական շրջան, որովհետև ընտրությունը հատկապես մեր նման երկրում գիտակցվածություն է պահանջում, տրամաբանվածություն, բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Նշում է՝ այս պահին կա պատկերացում, որ գուցե ընտրություններն են լինելու այս ամենից ելքը, փրկությունը՝ չնայած այս հոգեվիճակին և այս պայմաններին: «Երբևիցե քաղաքականության մեջ չլինելով՝ այս անգամ անձամբ ներգրավված եմ նորաստեղծ «Զարթոնք» կուսակցությունում: Մեր կուսակցության մեջ շատ են մարդիկ, որոնք հասկացել են՝ ոչ ստանդարտ լուծումներ են պետք: Հիմա ժամանակներն են ոչ ստանդարտ, և բոլորս մի քիչ այլ պարտականություններ ունենք, քան առաջ: Այս իմաստով տեսնում ենք, թե որքան քաղաքականացված է մեր հասարակությունը, բայց նաև՝ մոլորված: Շփոթմունքը շատ մեծ է, ժամանակն էլ շատ կարճ է կողմնորոշումներ ունենալու համար: Այս տեսակետից էլ է խառնաշփոթ: Տեսեք՝ քանի կուսակցություն և դաշինք կա, որոնք սկսել են ներկայանալ հասարակությանը: Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ անել: Հիմնական որոշակիությունն այսօր երկու բևեռի միջև է, որոնց դեպքում, քիչ թե շատ պատկերացում, պարզություն կա, թե ով ով է: Մի դեպքում Ռոբերտ Քոչարյանն է՝ իր դաշինքով, մյուս դեպքում՝ Նիկոլը, որից տպավորությունները թարմ են: Ամեն օր ու ժամ, երբ առավոտյան լույսը բացվում է, նայում ենք լուրերը՝ տեսնելու, թե ինչ նոր մի աղետ է մեզ պատուհասել: Այս երկու բևեռները հասկանալի են: Մնացածներն այդքան էլ հասկանալի չեն կամ ընդհանրապես հասկանալի չեն»,-ընդգծում է հոգեբանը:

Նալչաջյանն անդրադառնում է նաև կողմնորոշումներին: «Ազգը սթափվում է: Որքան ավելի ուժեղ հարվածներ է ստանում, մարդկանց որոշակի խումբ «պոկվում է Նիկոլի թմբիրից» և արդեն հասկանում է, որ երկրի, հայրենիքի հետ աղետալի մի բան է կատարվում: Աղետն ու ամոթը գումարվել են իրար, սա խայտառակություն և անպատվություն է մեզ համար: Որպես մեր երկրի քաղաքացի և հայ մարդ, բացի այս տագնապներից, մարդկային, հայրենիքի ծանր կորուստների զգացողություններից, կարծես թե, մեր պատիվը, արժանապատվությունը կորցրած լինենք: Մենք խայտառակված ենք աշխարհի առաջ: Այս զգացողությունն ունեցող մարդիկ օրեցօր ավելանում են»,-ասում է մեր զրուցակիցը:

Միևնույն ժամանակ հավելում է՝ կա մի որոշակի շերտ, որն ունի կարծրացած դիրքորոշումներ:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31