Հարցազրույց պաշտպանության նախկին նախարար, այժմ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանի հետ
– Ինչպե՞ս եք ընկալել Փաշինյանի «փոխշահավետ» առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանից երկուստեք հետ քաշել զինված ուժերը, տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ, որից հետո կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք։ Կարո՞ղ է, արդյոք, դա իրավիճակը լիցքաթափել սահմանին, ինչի մասին խոսում է Փաշինյանը։
– Երկու ուղղությամբ կարող եմ մեկնաբանել։ Առաջինը․ յուրաքանչյուր երկիր պետք է իր սահմաններն ինքը կարողանա պահպանել, պաշտպանել։ Դրա համար գոյություն ունի պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբ եւ Ազգային անվտանգության ծառայություն՝ իր սահմանապահ զորքերով, եւ ամբողջ անվտանգային համակարգը, որոնք երաշխավորն են մեր պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության։ Եթե երկիրն ի վիճակի չէ ինքնուրույն սահմանները պահել, արդեն ինքնիշխանության կորստի խնդիր է, եւ այդ ամենը, ես կարծում եմ, մեր անիշխանության պատճառն է։
Գաղտնիք չէ, որ պարտված իշխանություններն անընդհատ գտնվում են ճնշման տակ՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ միջազգային, ե՛ւ ռազմական, ե՛ւ նաեւ՝ աշխարհագրական։ Ադրբեջանը քայլ առ քայլ առաջ է գալիս, որ հետագայում, երբ որ պայմաններ լինեն դելիմիտացիայի եւ դեմարկացիայի, ինքն իր դրած ոտքը երբեւիցե հետ չի տանելու, հնարավորինս շատ տարածքներ է փորձելու վերցնել։ Դա շարունակությունն է նրա, որ Ադրբեջանը տեսավ, որ հայաստանյան այսօրվա իշխանություններն ադեկվատ չեն, եւ քանի որ այս ոչ ադեկվատ, անգրագետ եւ թույլ իշխանություններն են, ես պատերազմը սկսեմ եւ հաղթեմ։
Կարդացեք նաև
Օգտվելով նրանից, որ այսօր նույն իշխանությունն է, դրան գումարած նախընտրական ժամանակահատվածում կասկած ունեն, որ ընտրություններում Նիկոլը չի դառնալու իշխանություն, շարունակում են ճնշումները՝ ՀՀ-ի շուրջ այդ օղակն ավելի սեղմելու համար։ Այս իրականության մեջ իր առաջարկը, իմ կարծիքով, անիրագործելի է։
– Ինչո՞ւ է անիրագործելի, եթե քննարկումներ կան, որ, ի հակակշիռ Ռուսաստանի, հնարավոր է այլ ուժեր բերի տեղակայի։
– Ես չեմ համարում իրատեսական, որ որեւէ երկրի դիտորդ կգա եւ դիտորդություն կանի, համենայնդեպս, դա մոտ ժամանակներս անիրագործելի է։ Հայելաձեւ հետ քաշվելն էլ չեմ պատկերացնում։ Կարող է մենք հետ քաշվենք, ադրբեջանցիները նորից առաջ գան, այդպես չի լինում։ Եվ, ի վերջո, հանուն ինչի՞ մենք պետք է հետ քաշվենք մեր դիրքերից, եւ հանուն ինչի՞ ադրբեջանցիները պետք է իրենց սահմանից ետ քաշվեն, իսկապես անհասկանալի է։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում