Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ առաջին ստորացնողը առայժմ գոյություն ունեցող մեր իսկ կառավարությունն է․ «Ազգ»

Մայիս 29,2021 10:10

Այն, որն արդեն երկու շաբաթից ավել կատարվում է Սյունիքում, Գեղարքունիքում եւ Տավուշում, այսինքն մեր երկրի արեւելյան սահմանների ամբողջ երկայնքով, ոչ թե սահմանազատում կամ սահմանագծման պատրաստություն է, այլ ծաղր՝ միջազգայնորեն ընդունված կամ կիրառվող կանոնների եւ սկզբունքների, եւ անարգանք՝ մեր ազգային ու պետական արժանապատվությանը:

Վստահաբար, թուրքերը, ազեր կամ օղուզ, մի լավ զվարճանում են ի տես մեր խեղճության եւ անճարակության (թուրքական արտահայտությամբ՝ փերուշանության): Նրանք քայլ առ քայլ առաջանում են ինչ-որ քարտեզներ ի ձեռին, կարծեք սեփականության վկայական լինեն դրանք: Տուն առ տուն, գյուղ առ գյուղ, դիրք առ դիրք գրավում եւ տնավորվում են: Գիտենք, հաղթողը, հատկապես հաղթողի թուրք տեսակը, լկտի է դառնում, բայց չգիտեինք, որ պարտվողը, այս պարագայում՝ պարտվող հայի տեսակը, կարող է այդքան ստորանալ, ծաղրի առարկա դառնալ միջազգային հանրության աչքին, եւ նվաստանալ` մեր իսկ հաշվին:

Մեզ առաջին ստորացնողը առայժմ գոյություն ունեցող մեր իսկ կառավարությունն է՝ պաշտոնակատար վարչապետի ու իր խնկարկուների խումբը, նվաստացնողը՝ նրան ու նրանց դեռեւս հանդուրժող, նույնիսկ պաշտող (բառը փոխ առնենք Թումանյանից) խալխը: Վարչապետ կոչեցյալը խոստանում է մեզ համար 100 տոկոսանոց շահավետությամբ նոր պայմանագիր, իմա՝ ամբողջական անձնատվություն: Նրա խնկարկուները, կոչվեն նրանք պատգամավորներ Վլադիմիր Վարդանյան թե Վահե Ղալումյան, նրանից առաջ անցնելով բացատրում են ու պնդում՝ բանակը ոչ թե սահման, այլ ժողովրդին պաշտպանելու համար է, իսկ երկրորդը՝ թե սահմանագոտում «բացարձակապես մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են», այսինքն՝ կարող ենք հենց էնպես զիջել թուրքին: Երեւի նմանների համար են թուրքերը ասել՝ «Եթե մոլլան մզկիթում հոտեցնի, հավատացյալները նույն տեղում կմիզեն»:

Հիշո՞ւմ եք Նիկոլի՝ իսկապես դարակազմիկ խոսքերը Շուշիի «տխուր, դժգույն, մոլախոտային» լինելու մասին: Կամ՝ BBC-ի Սաքուրի հետ նրա Hard Talk-ը, որտեղ խոսում էր Արցախի 80 տոկոսով ազերիներով բնակեցված լինելու մասին: Ժամանակին ես դա վերագրել էի անգլերենի նրա չիմացությանը, մինչդեռ…

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31