Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ գրասենյակներում այսօր հնչեցրած ելույթների գլխավոր նպատակը պարտվողականության արդարացումն է․ Տիգրան Աբրահամյան

Մայիս 28,2021 23:58

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ գրասենյակներում այսօր հնչեցրած ելույթների գլխավոր նպատակը պարտվողականության արդարացումն է, երեկվա, այսօրվա և վաղվա կորուստները հանրության համար «մարսելի» դարձնելը։

Պարզ ասած, Փաշինյանն ասում է, որ առաջիկայում էլ նոր տարածքային կորուստներ ենք ունենալու, բայց դուք միայն ձեր ստամոքսի մասին մտածեք։ Ձեր ինչին է պետք հայրենիքը, հարևանի տանը գրանցվող զոհը կամ ձեր հայրենակցի տան, հողի կորուստը։

Այս փուլում սրանք կենտրոնացել են մի գաղափարի վրա՝ հասնել նրան, որ առաջիկա նոր զիջումների շուրջ պայմանավորվածությունները լինեն ընտրություններից հետո և որոշակի ժամանակային դադարներով, որովհետև իրեն թվում է, որ այդպես քաղաքական պայթյուն չի լինի։

Սրան հասնելու համար Փաշինյանը «զոհաբերելու» է իր նոսրացող քաղաքական թիմին, ուժային կառույցների ղեկավարներին, մի խոսքով բոլոր նրանց, ում վրա շարունակում է մի կերպ հենվել։

Մի բան, սակայն, սրանք հաշվի չեն առել՝ բազմակի օգտագործված միֆերն արդեն կորցրել են իրենց ուժը, իսկ հանրության համար Նիկոլի կերպարը սկսել է ասոցացվել պարտության, կորստի, զիջման, դավաճանության և բարոյալքման հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31