Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանը մասնակից չուներ:
Իսկ ահա վաղը հայ մարզասերները կարող են երկրպագել երկու ծանրորդների: Սկզբում մրցահարթակ կմտնի 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, որը համարվում է ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներից մեկը, իսկ ավելի ուշ Գարիկ Կարապետյանը 96 կգ քաշայինների մրցակցությունում նույնպես կպայքարի պատվո պատվանդանին իր արժանի տեղն զբաղեցնելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ