Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չկալովկա համայնքում տեղադրված Եռագույնն առայժմ ամենաբարձրն է Հայաստանում․ Գեղարքունիքի մարզպետ

Մայիս 28,2021 19:43

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի «Նոյ Լենդ» հյուրանոցային համալիրի տարածքում վեր խոյացավ Հայոց Եռագույնը. Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ 53 մետր բարձրությամբ։

Տեղադրված Եռագույնն առայժմ ամենաբարձրն է Հայաստանի Հանրապետության տարածքում։
Այն Սեւանի մակարդակից բարձր է 70 մետրով։ Դրոշն ունի 9 մետր երկարություն եւ 4,5 մետր լայնություն։ Նախաձեռնությունը պատկանում է «Նոյ Լենդ» հանգստյան գոտու սեփականատիրոջը:

Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։ Առաջնորդական տեղապահը ոգեկոչեց Հայաստանի Հանրապետության հիմնադիրների, Հայաստանի ազատության համար մարտնչող հերոսների անունները եւ խաղաղություն ու հաղթական ընթացք մաղթեց մեր հայրենիքին։
Ներկաներին Հայաստանի Հանրապետության հիմնադրման տոնի եւ դրոշի բարձրացման առիթով ողջունեցի եւ շնորհավորեցի։

Մեր նախնիները 103 տարի առաջ այս օրերին հերոսական մաքառումով հաստատեցին հայկական պետականության կերտման ճանապարհը, ինչի շնորհիվ մենք ունեցանք մեր միակ ու սուրբ հայրենիքում խաղաղ ապրելու եւ արարելու հնարավորությունը։ Այս դրոշի բարձրացումը Հայաստանի Հանրապետության հիմնադրման տոնի առթիվ լավ առիթ է` լցվելու նոր եռանդով ու հավատով եւ միասնական ուժերով շարունակել հայրենիքի շենացման ու հզորացման գործը։

Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա առթիվ, ցանկանում մեր երկրին խաղաղություն, լուսավոր ու հաղթական գալիքներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31