Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. «Իշխանությունները շարունակում են մաս-մաս տալ Հայաստանի տարածքները եւ մոլագարի ձգտումով փորձում են վերարտադրվել, որպեսզի թուրք-ադրբեջանական պլանը կարողանան բարեհաջող շարունակել»

Մայիս 28,2021 17:58

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այսօր ուղիղ եթերում ասաց. «Տեղի է ունենում թուրքական ծրագրերի շարունակություն: Այն միամիտ մտածողությունը, որ եթե զիջումներ անենք, թուրքական նկրտումները կդադարեն կամ ախորժակը կփակվի, կեղծ է: Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է Հայաստանի կործանման իր քաղաքականությունը: Բայց դա չի անում միայնակ: Նա դա անում է իր դաշնակիցների հետ՝ ի դեմս այսօրվա հայաստանյան իշխանությունների: Մի կողմից մենք Հայաստանի սահմանների նկատմամբ ունենք արտաքին սպառնալիք թշնամու կողմից, մյուս կողմից ունենք իշխանություն, որը գործում է թշնամու տրամաբանության սահմաններում: Այսինքն, այսօրվա իշխանության գործունեությունը համահունչ է թուրք-ադրբեջանական պահանջներին եւ Հայաստան պետությունն ու պետականությունը շրջափակված են արտաքին ու ներքին թշնամիներով: Այսինքն, թշնամին ներթափանցել է Հայաստանի խորքերը եւ թշնամական գործողություններ է իրականացնում թիկունքից:

Ցանկացած իշխանության առաջնային պարտականությունը տվյալ պետության սահմանների անխախտելիությունը պահպանելն է: Եթե մի իշխանություն չի կարողանում այդ գերակա դերը կատարել, դադարում է իշխանություն լինել: Բայց մեր իշխանությունները ոչ միայն շարունակում են մաս-մաս տալ Հայաստանի տարածքները, այլեւ մոլագարի ձգտումով փորձում են կառչած մնալ աթոռներին, փորձում են վերարտադրվել, որպեսզի, գուցե, թուրք-ադրբեջանական պլանը կարողանան բարեհաջող շարունակել:

Հասարակությունը պետք է իմանա եւ գիտակցի, որ այս իշխանության գոյության պարագայում Հայաստանին սպառնում է ուղղակի պետականության կորուստ, որովհետեւ սրանք որեւէ առնչություն չունեն Հայաստանի շահերի հետ, սրանց քայլերը այս ամբողջ ընթացքում եղել են հակահայաստանյան քայլեր: Հետեւողականորեն կործանելով տարբեր ոլորտներ՝ սրանք կործանել են Հայաստանի դիմադրողականությունը, եւ ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստան պետությունն, ըստ էության, հայտարարում է, որ ի վիճակի չէ պաշտպանել իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ դրանք պաշտպանելու համար հրավիրում է տարբեր այլ պետությունների: Եթե պետությունը չի կարողանում իր սահմանները պահել, այդ պետություն դադարում է կոչվել պետություն:

Ես դիմում եմ հասարակությանը, խնդրում, որ հենց իրենք վերլուծեն վերջին տարիներին Հայաստան պետության կարգավիճակի անկումը: Մենք համարվում էինք տարածաշրջանի կայուն պետություններից մեկը, տարածաշրջանի մարտունակ բանակ ունեցող պետություններից մեկը: Իսկ հիմա դարձել ենք մի պետություն, որի սահմանները անարգվում են ըստ Ադրբեջանի ցանկության, եւ մեր պետությունը չի կարողանում իր սահմանները պաշտպանել: Այս իշխանության վերարտադրվելու պարագայում Հայաստան պետությունը դե յուրե եւ դե ֆակտո կանգնելու է գոյություն ունենալու խնդրի առջեւ: Ուստի, պետք է դնել հստակ բաժանում: Նրանք, ովքեր գիտակցաբար, թե անգիտակցաբար սատարում են, աջակցում են Փաշինյանի եւ նրա իշխանության խմբակին, նրանք սատարում են թուրք-ադրբեջանական շահերին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31