«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը դատապարտել է հայ զինվորների գերեվարումը Ադրբեջանի զինված ուժերի կողմից:
«Միանշանակ դատապարտում եմ վերջերս հայ զինվորների գերեվարումը Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Ադրբեջանի ագրեսիան միայն ավելի է բորբոքում լարվածությունը: Ես պահանջում եմ զինվորների արագ վերադարձ»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է կոնգրեսականը:
Արուս ՀԱԿՈԲՅԱՆ