Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոհանոցում մի հատ մեծ կաթսա էր դրած ու պոմիդոր, վարունգ էր կտրտած լիքը, ես էլ այդ պահին չնկարեցի ուղղակի. բանակի զինվորը վարո՞ւնգ է կերել». Փաշինյան

Մայիս 28,2021 16:51

«Այն օրը այն տխրահռչակ միջադեպի օրը մտել եմ Մեղրիի զորամաս: Ընդ որում, պլանավորված չէր այդ այցը: Մտանք զորամաս, ասացի՝ մի հատ հլը մտնեն խոհանոց: Ապրիլի 18-ն էր, թե 20-ը: Խոհանոցում մի հատ մեծ կաթսա էր դրած ու պոմիդոր, վարունգ էր կտրտած լիքը: Ես էլ այդ պահին չնկարեցի էլ ուղղակի: Բանակի զինվորը վարո՞ւնգ է կերել այդ սեզոնին, դա կարող է ամառվա ամիսներին մեկ-երկու անգամ լիներ»,- այսօր Նոր Նորքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մինչ այդ նա հանդիպել էր Մալաթիա-Սեբաստիայում, Աջափնյակում, Դավիթաշենում, Արաբկիրում:

Նա ասաց, որ իրենք խեղճացել են, որովհետեւ մարդ են, դավաճան չեն. «Ասում են՝ այս իշխանությունը չունի բարոյական ռեսուրս՝ ընտրություններ կեղծելու: Իբր, վատ բան են ասում: Եկեք թարգմանենք՝ ասում ենք՝ մեր նման անբարոյական չի այս իշխանությունը: Մեր ժամանակ, եթե Հոկտեմբերի 27 լիներ, մենք էլի կխեղճանայինք: Դուք չէիք խեղճացել, ընդհակառակը, բերաններդ մինչեւ ատամներդ քշտած պտտվում էիք: Իհարկե, չէիք խեղճացել, խի՞ պիտի խեղճանայիք, որ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31