Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջուլիկ, արի մենք էլ նկարվենք». Փաշինյանի հետ գրկախառնությունների հերթ էր, լուսանկարվելու բախտին արժանացան նաեւ հնդիկները

Մայիս 28,2021 15:34

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աջափնյակում հանդիպում ունեցավ «Քաղաքացիական պայմանագրի» համակիրների հետ :

Նա խոսեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից, Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, պատերազմից, անկլավներից:

Հանդիպման վերջում համակիրները շնորհակալություն էին հայտնում Փաշինյանին, ասում, որ շնորհակալ են, որ իրենց մենակ չի թողնում: Փաշինյանն արձագանքեց, որ իրենք կախաղանից էլ փախչող չեն. «Մեզ մեղադրում են թուլության մեջ: Եթե դա թուլություն է, այդ թուլությունը մեզ քաղաքացիական պատերազմից փրկել է: Եթե մենք 2020-ի նոյեմբերի 9-ից հետո այդ ալիքին հակադրեինք ալիք, անխուսափելիորեն դա դառնալու էր քաղաքացիական պատերազմ: Հնարավոր է՝ մի քիչ թուլություն էր, տակտիկա էր, խոհեմություն էր, բայց իմացեք, որ այդ թուլությունը մեզ քաղաքացիական պատերազմից փրկել է: Եթե մենք լինեինք ուժեղ իշխանություն այն տրամաբանության մեջ, ինչ ասում էին, 4000 զոհ տվեցինք պատերազմի մեջ, 20 հազար զոհ տալու էինք այդ պատերազմի մեջ»:

Փաշինյանը նաեւ ասաց, որ մեկ տարուց ավելի է՝ նամակները չէր բացել, երեկ բացել ու կարդացել է, մարդիկ գրել են՝ «դուք այլմոլորակայի՞ն եք, երկաթից եք, պողպատից եք, ո՞նց եք այս ամեն ինչին դիմանում»: Սա ասելով՝ Փաշինյանը եզրակացրեց, որ իրենք թույլ չեն, լավ էլ ուժեղ են:

Հանդիպումից հետո Փաշինյանի հետ գրկախառնված լուսանկարվելու հերթ էր: Նույնիսկ կանայք չէին համբերում. «Ջուլիկ, արի մենք էլ նկարվենք», «ես զինվորի մայր եմ, թողեք նկարվենք, Սերոբ ջան, մի խանգարի», «Ցավդ տանեմ Աստված քո հետ»: Նկարվելու հերթը հասավ անգամ հնդիկներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31