Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթալի է, որ պետք է նման իրադարձություններ լինեին, որ վարչապետն աչքերը բացեր ու հասկանար՝ միջազգային դիտորդներ պիտի լինեն այս սուր, վտանգավոր իրավիճակում». Անդրիաս Ղուկասյան

Մայիս 28,2021 15:24

«Ինքնիշխանությունն այսօր կարիք ունի վերահաստատվելու: Մեր երկիրը խնդիր ունի ազատ և քաղաքակիրթ աշխարհին վերամիավորվելուն, և դա մեր գլխավոր առաքելությունն է լինելու»,-Հանրապետության օրվա առիթով Հանրապետության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, նա ասաց. «Ազատ հայրենիք դաշինքի կողքին կանգնած են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ԵՄ-ն: Այն, որ մեր երկիրն այսօր գտնվում է վտանգի մեջ, պատճառ է այն երևույթի, որ այսօր գործող իշխանություններն անտեսել են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, եվրոպական բազմաթիվ առաջատար երկրների առաջարկը օգնություն ցուցաբերել մեր երկրին: Երբ այլ ելք չկա, տեսնում ենք, որ իշխող ուժը եկավ այն եզրակացության, որ առանց միջազգային քաղաքակիրթ երկրների աջակցության՝ այս հանցավոր հարևանների հետ և մութ ստվերային գործարքների միջոցով խաղաղություն հաստատել տարածաշրջանում հնարավոր չէ: Այդ որոշումն, իհարկե, ուշացած է, մենք նորից այդ որոշման համար վճարելու ենք մեր զինվորների կյանքով: Ամոթալի է, որ պետք է նման իրադարձություններ լինեին, և վարչապետն աչքերը բացեր ու հասկանար, որ միջազգային դիտորդներ պիտի լինեն այս սուր, վտանգավոր իրավիճակում»:

Ըստ նրա՝ միջազգային հանրությունն այսօր հիասթափված է Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, քանի որ Նիկոլ Փաշինյանն իրեն դրսևորեց որպես Ռուսաստանի խամաճիկ գործիչ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31