Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ այսօր կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին, իր մեջ կրում է ակնհայտ սպառնալիքներ ամբողջ տարածաշրջանի և, ի վերջո, բոլորիս համար. Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Մայիս 28,2021 15:05

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նիստի մասնակիցների ուշադրությունը կենտրոնացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ նշելով, որ այն, ինչ այսօր կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին իր մեջ կրում է ակնհայտ սպառնալիքներ ամբողջ տարածաշրջանի և ի վերջո բոլորիս համար:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ միայն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ ու առանց վերապահումների դուրսբերումը, ինչպես նաև մեր գերեվարված զինծառայողների վերադարձը կարող է պայմաններ ստեղծել առաջացող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31