«Շնորհավորում եմ այս պայծառ, երազելի տոնի առթիվ»,- Հանրապետության հրապարակում հրավիրված Հանրապետության օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը:
Նա ափսոսում է, որ դարձյալ մեր պետականությունը վտանգված է: Այս առիթով նշեց. «Եթե որևէ բան չխոչընդոտի, մենք կփորձենք, մեր դաշինքը՝ «Ազատ հայրենիք»-ը կփորձի այս ընտրությունները վերածել անկախության հերթական հանրաքվեի: Վերջապես երկու հարյուր տարի անց մենք պարտավոր ենք իրոք հռչակել պետականություն ռուսական աշխարհաքաղաքական հետաքրքրությունների շրջանակից դուրս, վերահաստատել մեր ինքնիշխանությունը: Դրա համար լավագույն հիմքը դրվել է 1918-ի մայիսի 28-ին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ