Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կա ինչ-որ պայմանավորվածություն, կոնկրետ Սյունիքի մարզի հետ կապված՝ ճանապարհ, ռուսական պոստեր, դրա մասին ես բաց ասել եմ». Փաշինյան

Մայիս 28,2021 14:09

«Գերիների հետ կապված հարցը մեր ամենացավոտ խնդիրներից է: Ժողովուրդ ջան, մի բանում վստահ եղեք՝ դա ժամանակի հարց է: Պարզապես Ադրբեջանը տեսնում է, որ այդ հարցով կարողանում է անձամբ ինձ, մեր ժողովրդին ցավեցնել եւ նա վրեժ է լուծում: Բայց որ մեր գերիները վերադառնալու են՝ միջազգային հանրությունը դա արձանագրել է: Նրանք ուզում են ընտրությունների վրա կոնկրետ ազդեցություն ունենալ: Նրանք սեղանի վրա թուղթ ունեն, թե ընտրություններում ով քանի տոկոս հավաքի»,- այսօր Աջափնյակում «Քաղաքացիական պայմանագրի» համակիրների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ որեւէ դավադրություն չկա, ավելին՝ հանրությանն ասաց. «Այն, ինչ դուք կանեիք, նույնը ես կանեի: 2020-ի նոյեմբերի 9-ին դուք կստորագրեիք այդ փաստաթուղթը, որովհետեւ կիմանայիք, որ եթե չստորագրեիք՝ 30 հազար զինվոր հայտնվելու էր շրջափակման մեջ»: Տեղից համակիրներից մեկը՝ մի կին շնորհակալություն հայտնեց Փաշինյանին, որ իր որդին փրկվել է:

Փաշինյանն ասաց, որ գաղտնի պայմանավորվածություններ ինքը չունի. «Եթե կա ինչ-որ պայմանավորվածություն, կոնկրետ Սյունիքի մարզի հետ կապված՝ ճանապարհ, ռուսական «պոստեր», դրա մասին ես բաց ասել եմ: Միակ տեղը այդտեղ է, որտեղ կան աշխատանքային նրբություններ: Բայց ես բանավոր այդ ամեն ինչը ասել եմ ե՛ւ պայմանավորվածություններից առաջ, ե՛ւ հետո: Այն նրբությունը, որի մասին չեմ ասում, դա միայն Հայաստանում չի իմացվում: Ես կարող եմ ներսում պարզ, հանգիստ ասել, բայց երբ որ դա դուրս գա, սպառնալիք է լինելու մեր ազգային անվտանգությանը: Այսօր մեզ ինչ-որ «պրովոկատորների» խմբում փորձում են մեղադրել իբր Մեղրիի միջանցք տալու մեջ ու գնում են կանգնում են այն քաղաքական ուժի կողքին, որը 1999-ին Մեղրիի շրջանը Ադրբեջանին հանձնելու հարցը դրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստին: Ինձ չեք հավատում՝ Կարեն Դեմիրճյանի կնոջ հուշերը հրապարակվեց, Վաղարշակ Հարությունյանը կենդանի մարդ է, որ այնտեղ եղել է: Հասկանո՞ւմ ե ք աբսուրդն ուր է հասել, մենք այս պատմության մեջ մեղադրվող չենք, մենք այս պատմության մեջ մեղադրող ենք, մենք այս պատմության մեջ նենգ չենք, ազնիվ ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31