Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հանրապետության օրվա կապակցությամբ:
Դրանում Պուտինը նշել է, որ Ադրբեջանը ճանաչված հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում և զգալի հեղինակություն է վայելում միջազգային թատերաբեմում, ակտիվ դերակատարություն է ունենում միջազգային օրակարգում բազմաթիվ հարցերի լուծման գործում:
«Բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված ենք բարիդրացիության ավանդույթների և փոխադարձ հարգանքի վրա: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք հետագայում էլ բոլոր միջոցներով կամրապնդենք ռազմավարական գործընկերությունը, բեղմնավոր գործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների, տարածաշրջանային անվտանգության և կայունության»,- ասվում է շնորհավորական ուղերձում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ